Ռոման շարունակում է վերելքով հանդես գալ` ջախջախելով Կալյարիին 🎥

Ռոման շարունակում է վերելքով հանդես գալ` ջախջախելով Կալյարիին 🎥

06/02/2024 - 10:21

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի վերջին խաղում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Կալյարիի» դեմ։

«Գայլերը» հանդիպման մեծ մասում ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։

«Ջալոռոսիների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան, մեկական գոլ էլ խփեցին Լորենցո Պելեգրինին ու Դին Հայզենը։

Նշենք, որ Դանիելե դե Ռոսիի` գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո հռոմեական ակումբն Ա սերիայի շրջանակում հաղթել է անցկացրած երեք խաղում էլ։

Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 38 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։

«Կալյարին», 18 միավորով, 18-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023