Դիբալայի ֆանտաստիկ բենեֆիսը. Ռոման գոլառատ խաղում հաղթեց Տորինոյին 🎥

Դիբալայի ֆանտաստիկ բենեֆիսը. Ռոման գոլառատ խաղում հաղթեց Տորինոյին 🎥

26/02/2024 - 23:44

Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Տորինոյի» դեմ։

Գոլառատ պայքարում «գայլերը» 3:2 հաշվով հաղթեց «ցլերին»։

Դանիելե դե Ռոսիի թիմից փայլեց Պաուլո Դիբալան` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։

Արգենտինացի հարձակվողն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 18 խաղում խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

Հյուրերի կազմից աչքի ընկավ Դուվան Սպատան, իսկ «Ռոմայի» պաշտպան Դին Հայզենը գրավեց սեփական դարպասը։

Հռոմեական ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 46 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

«Տորինոն», 36 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023