Բավարիան 2024-ն սկսեց հիանալի հաղթանակով` խոշոր հաշվով առավելության հասնելով Հոֆֆենհայմի նկատմամբ 🎥

Բավարիան 2024-ն սկսեց հիանալի հաղթանակով` խոշոր հաշվով առավելության հասնելով Հոֆֆենհայմի նկատմամբ 🎥

13/01/2024 - 10:04

Հունվարի 12-ին վերսկսվեց գերմանական Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանը, որի 17-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Հոֆֆենհայմի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «ռեկորդ մայսթերն» ուներ տոտալ առավելություն` «գյուղացիներին» հաղթելով 3:0 հաշվով։

Թոմաս Տուխելի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ջամալ Մուսիալան, մեկ գնդակ էլ խփեց Հարի Քեյնը։

Այս հաղթանակից հետո մյունխենյան ակումբը վաստակեց 41 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Հոֆֆենհայմը», 24 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023