Կոպա Ամերիա-2024-ի եզրափակիչը կկայանա Մայամիում

Կոպա Ամերիա-2024-ի եզրափակիչը կկայանա Մայամիում

21/11/2023 - 21:17

Ինչպես տեղեկացնում է Կոպա Ամերիկայի պաշտոնական կայքը, մրցաշարի 2024 թ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը կկայանա Մայամիում։

Մրցաշարի բացման հանդիպումը կայանալու է Ատլանտայի «Մերսեդես Բենց», իսկ եզրափակիչը` Մայամիի «Հարդ Ռոք» մարզադաշտում։

Նշենք, որ մրցաշարն անցկացվելու է ԱՄՆ-ում` հունիսի 14-ից հուլիսի 14-ը, իսկ հանդիպումներն ընդունող մյուս քաղաքները հրապարակվելու են ավելի ուշ։

Հավելենք, որ մրցաշարին մասնակցելու է 16 հավաքական, որոնցից 10-ը ներկայացնելու են ԿՈՆՄԵԲՈԼ-ը, 6-ը` ԿՈՆԿԱԿԱՖ-ը։

Հիշեցնենք, որ մրցաշարի գործող հաղթողն Արգենտինայի հավաքականն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023