Կոլումբիան առաջին միավորները խլեց Բրազիլիայից🎥

Կոլումբիան առաջին միավորները խլեց Բրազիլիայից🎥

11/10/2021 - 13:04

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի Հարավային Ամերիկայի գոտու 11-րդ տուրի շրջանակում Կոլումբիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Բրազիլիայի ընտրանու դեմ։

Ընդհանուր առմամբ հավասար պայքարում ընթացած խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին։

Հավելենք, որ ընթացիկ որակավորման փուլի շրջանակում Բրազիլիայի հավաքականը կորցրեց առաջին միավորները։

«Պենտակամպիոնները» աշխարհի առաջնության ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի շրջանակում վերջին անգամ միավոր կորցրել էին 2017 թ. հոկտեմբերի 6-ին, երբ հյուրընկալվելիս չկարողացան հաղթել Բոլիվիային. գրանցվեց 0:0 հաշիվը։

Չնայած այս ոչ-ոքիին` Տիտեի թիմը, վաստակած 28 միավորով, վստահ գլխավորում է Հարավային ամերիկայի գոտու մրցաշարային աղյուսակը։

Կոլումբիան էլ վաստակեց 15 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023