Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ալավեսի» դեմ։ Մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները Վիտորիա-Գաստեյսում իսկական քննություն հանձնեցին, սակայն կարողացան պատվով դուրս գալ։ Խաղի հաշիվը բացվեց 41-րդ րոպեին․ Լուիս Սուարեսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն` 0:1։ 63-րդ րոպեին կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց տանտերերի պաշտպան Վիկտոր Լագուարդիան։ […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ կումանը հայտարարել է, որ չի զղջում նախկին հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններից հրաժարվելու հարցում։ Ինչպես հայտնի է, ուրուգվայցին ամռանը տեղափոխվեց իսպանական մեկ այլ գրանդ՝ Մադրիդի «Ատլետիկո», որի կազմում բավականին հաջող է հանդես գալիս․ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 11 խաղերի ընթացքում Սուարեսը դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ «Ես […]
Ավելին
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին և «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը, հնարավոր է, կարիերան շարունակեն ամերիկյան ՄԼՍ-ում։ Ինչպես տեղեկացնում է Catalunya Ràdio-ի լրագրող Խավի Կամպոսը, նախկին թիմակիցները մտադիր են տեղափոխվել Դևիդ Բեքհեմին պատկանող «Ինտեր Մայամի», սակայն այդ տեղափոխությունը 2022 թվականից շուտ միանշանակ տեղի չի ունենա։ Իր տված վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ Լեո Մեսսին նշել է․ «Միշտ մտածել […]
Ավելին
«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան մոտ է ակումբը լքելուն։ Ինչպես հաղորդում են Marca-ն և As-ը, բրազիլացին խնդրել է ակումբի ղեկավարությանը խզել պայմանագիրն իր հետ անձնական խնդիրների պատճառով։ Հաղորդվում է նաև, որ Կոստան ցանկանում է հնարավորինս շուտ հեռանալ ակումբից։ Ենթադրվում է, որ «Ատլետիկոն» շուտով ձեռնամուխ կլինի նոր հաձակվողի որոնմանը, քանի որ Կոստայի՝ թիմը լքելու դեպքում կենտրոնական հարձակվողի […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հետաքրքիր վիճակագրական տվյալ է ներկայացրել հանրությանը։ Պորտալը ներկայացրել է 2000 թվականից ի վեր թոփ-5 առաջնությունների շրջանակում ամենաշատ գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստներին, որի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Կրիշտիանու Ռոնալդու – 459 գոլ («Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ Մադրիդ», «Յուվենտուս») 2․ Լեո Մեսսի – 451 գոլ («Բարսելոնա») […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Էլչեին»։ Մադրիդյան ակումբի կազմում այդ հանդիպմանը մասնակցեց նաև ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ով դարձավ դուբլի հեղինակ։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, վերոնշյալ հանդիպումը հոբելյանական էր Սուարեսի համար․ նա Լա լիգայի շրջանակում անցկացրեց իր 200-րդ հանդիպումը։ Այդ ընթացքում նա դարձել է […]
Ավելին
Լա լիգայի 14-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ մրցեց «Էլչեի» հետ և վստահ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։ Առաջին խաղակեսի վերջնամասում (41-րդ րոպե) հաշիվը բացեց տանտերերի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը՝ 1։0։ Երկրորդ խաղակեսի 58-րդ րոպեին նույն Սուարեսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը (2:0)՝ դառնալով դուբլի հեղինակ։ «Էլչեն» Լուկաս Բոյեի գոլի շնորհիվ 64-րդ րոպեին կրճատեց հաշվի […]
Ավելին
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ից սկսած կկայանա «The Best FIFA Football Awards» մրցանակաբաշխությունը։ 2020 թվականին այն անցկացվելու է առնցանց տարբերակով, ինչի պատճառը կորոնավիրուսի համաճարակն է։ Մրցանակաբաշխության ընթացքում հանձնվելու են մի շարք մրցանակներ, որի հեռարձակմանը կարող եք հետևել՝ այցելելով այստեղ։ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի հավակնորդները․ Ռոբերտ Լևանդովսկի – «Բավարիա» Լեո Մեսսի – «Բարսելոնա» Կրիշտիանու Ռոնալդու […]
Ավելին
ՖԻՖԱ-ն պաշտոնական կայքում հրապարակել է այն երեք ֆուտբոլիստների անունները, ովքեր 2020 թվականին հավակնելու են Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին։ Այդ մրցանակը դեկտեմբերի 17-ին «FIFA The Best» մրցանակաբշխության ժամանակ հանձնվելու է «տարվա լավագույն գոլ» անվանակարգում։ Մրցանակին հավակնում են Ջիորջիան դե Արասկաետան («Ֆլամենգո»), «Ատլետիկո Մադրիդի» ներկայիս հարձակվող Լուիս Սուարեսը (խմբ․՝ «Բարսելոնայի» կազմում «Մալյորկայի» դարպասը խփած գոլի համար), ինչպես […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» ներկայիս հարձակվող Լուիս Սուարեսն երբ դեռևս հանդես էր գալիս «Բարսելոնայում», մոտ էր «Յուվենտուս» տեղափոխվելուն, սակայն թուրինյան ակումբի շարքերը համալրելու համար ուրուգվայցի ֆուտբոլիստը պետք է հանձներ իտալերենի քննություն, որպեսզի ստանա Եվրոպական միության անձնագիր։ Սուարեսը մեկնեց Պերուջայի համալսարան, հանձնեց քննությունը՝ ստանալով B մակարդակի վկայական, սակայն, ինչպես հետագայում պարզվեց 33-ամյա ֆուտբոլիստը նախօրոք ստացել է քննության թեստի […]
Ավելին
1 9 10 11 12 13 18

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023