Արգենտինայի հերթական պերֆորմանսը. ալբիսելեստեն ջախջախեց Ուրուգվային🎥

Արգենտինայի հերթական պերֆորմանսը. ալբիսելեստեն ջախջախեց Ուրուգվային🎥

11/10/2021 - 10:43

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Բունեոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում, որտեղ Արգենտինայի հավաքականը մրցեց Ուրուգվայի ընտրանու դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ բավական բարձր տեմպով` փոխնիփոխ վտանգավոր գրոհների ներքո։

Գնդակին ավելի շատ տիրում էին արգենտինացիները (74%), սակայն Ուրուգվայի հավաքականը ժամանակ առ ժամանակ շատ ավելի վտանգավոր էր գրոհում։

Միայն Լուիս Սուարեսն աչքի ընկնելու երեք հիանալի պահ կորցրեց. երկու դեպքում «ալիբիսելեստեին» փրկեց դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, մեկ անգամ էլ գնդակը դիպավ դարպասաձողին։

Դրվագներից մեկում էլ դարպասաձողը փրկեց Ուրուգվային, երբ Ջովանի Լո Չելսոն մեն-մենակ մնաց դարպասապահ Ֆերնանդո Մուսլերայի դիմաց, շրջանցեց վերջինիս, սակայն հապաղեց ու հարվածեց դարպասաձողին։

Ամեն դեպքում, Արգենտինայի հավաքականը նախքան ընդմիջման գնալը կարողացավ ստացած քանակական առվելությունը վերածել նաև որակի ու երկու գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը. նախ 38-րդ րոպեին աչքի ընկավ Լեո Մեսսին, ապա 44-րդ րոպեին` Ռոդրիգո Դե Պաուլը։

Երկրորդ խաղակեսում էլ հիմնականում հավասար պայքար ընթացավ, սակայն Լիոնել Սկալոնիի սաներն ավելի մեծացրին իրենց առավելությունը. 62-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը։

Այսպիսով, Արգենտինայի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Ուրուգվային, ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի շրջանակում վաստակեց 22 միավոր և վստահ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Ուրուգվայն էլ մնաց նախապես վաստակած 16 միավորով, որը համապատասխանում է 4-րդ հորիզոնականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023