ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, հայտնում է ESPN-ը։
ՄԼՍ-ի ֆուտբոլիստների արհմիությունը հրապարակել է խաղացողների աշխատավարձերի տվյալները՝ 2026 թվականի հոկտեմբերի դրությամբ։
39-ամյա Մեսին տարեկան վաստակում է երաշխավորված 28,33 միլիոն դոլար։ Առաջնությունում այժմ 10 միլիոնից ավելի եկամուտ ունեցող ֆուտբոլիստների թիվը հասել է 5-ի։
ՄԼՍ-ում հանդես եկող 150 ֆուտբոլիստ տարեկան ստանում է նվազագույնը 1 միլիոն դոլար աշխատավարձ։ Լիգայի միջին աշխատավարձը, նախորդ տարվա համեմատ, աճել է 18 տոկոսով` հասնելով 746936 դոլարի։
ՄԼՍ-ի ակումբներից ամենաշատ աշխատավարձը ֆուտբոլիստներին վճարում է «Ինտեր Մայամին» (59,37 միլիոն դոլար), որին հաջորդում են «Չիկագո Ֆայրը» (41,29 միլիոն), «Ատլանտա Յունայթեդը» (38,35 միլիոն), «Լոս Անջելես Գելեքսին» (34,91 միլիոն) և «Լոս Անջելեսը» ( 32,91)։
ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների լավագույն հնգյակը
- Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի») – 28,33 միլիոն դոլար
- Ռոբերտ Լևանդովսկի («Չիկագո Ֆայր») – 19,51 միլիոն
- Անտուան Գրիզման («Օռլանդո Սիթի») – 13,94 միլիոն
- Սոն Հին Մին («Լոս Անջելես») – 11,25 միլիոն
- Բրիլ Էմբոլո («Ատլանտա Յունայթեդ») – 10,81 միլիոն
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Անտուան-Գրիզման, Բրիլ Էմբոլո, Լեո Մեսսի, Հին Մին Սոն, ՄԼՍ, Ռոբերտ-Լևանդովսկի