«Ոսկե գնդակ». 15-20-րդ հորիզոնականը զբաղեցրած ֆուտբոլիստները

«Ոսկե գնդակ». 15-20-րդ հորիզոնականը զբաղեցրած ֆուտբոլիստները

29/11/2021 - 21:34

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` նոյեմբերի 29-ին, Փարիզի Շատլե թատրոնում կկայանա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։

France Football-ն սկսել է արդեն հրապարակել քվեարկության արդյունքները։

Այսպիսով, 15-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ռահիմ Սթերլինգը «Մանչեսթեր Սիթի», 16-րդը` Նեյմարը (ՊՍԺ), 17-րդը` Լուիս Սուարեսը («Ատլետիկո Մադրիդ»), 18-րդը` Սիմոն Կյայերը («Միլան»), 19-րդը` Մեյսոն Մաունթը («Չելսի»), 20-րդը` Ռիյադ Մարեզը («Մանչեսթեր Սիթի»)։

Ավելի վաղ հրապարակվել էին 25-30-րդ, 23-24-րդ ու 21-22-րդ հորիզոնականները զբաղեցրած ֆուտբոլիստների անունները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023