Բրազիլիան վստահ ընթանում է դեպի ԱԱ` ջախջախելով Ուրուգվային🎥

Բրազիլիան վստահ ընթանում է դեպի ԱԱ` ջախջախելով Ուրուգվային🎥

15/10/2021 - 10:48

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 12-րդ տուրի շրջանակում Բրազիլիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Ուրուգվայի ընտրանու դեմ։

Հանդիպման մեծ մասում «պենտակամպիոններն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ հաղթեն 4:1 հաշվով։

Տիտեի թիմից փայլեց Նեյմարը, ով դարձավ 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հիանալի հանդիպում անցկացրեց նաև «Լիդսի» վինգեր Ռաֆինյան, ով դարձավ դուբլի հեղինակ։

Բրազիլացիների կազմից մեկ անգամ աչքի ընկավ նաև Գաբրիել Բարբոսան, իսկ Ուրուգվայի գոլն իր անվան դիմաց գրանցեց Լուիս Սուարեսը։

Այս հաղթանակից հետո Բրազիլիան, անցկացրած 11 խաղից հետո, վաստակեց 31 միավոր և վստահորեն գլխավորում է ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու մրցաշարային աղյուսակը։

Ուրուգվայն էլ մնաց նախապես վաստակած 16 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Հատկանշական է, որ Օսկար Տաբարեսի սաներն անցկացրել են 12 հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023