Նևիլ․ «Գվարդիոլան, հավանաբար,  բոլոր ժամանակների մեծագույն մարզիչն  է»

Նևիլ․ «Գվարդիոլան, հավանաբար, բոլոր ժամանակների մեծագույն մարզիչն է»

26/04/2021 - 23:44

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը , ով ներկայումս փորձագետ է աշխատում Sky Sports հեռուստաընկերությունում, գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հասցեին․

«Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է, հավանաբար, բոլոր ժամանակների մեծագույն մարզիչը։ 10, 15, 20 տարի հետո անհրաժեշտ կլինի հետ նայել։ Այն եղանակով, որով նա ազդեցություն է ունեցել տարբեր երկրների թիմերի վրա, սկսել է գերակշռել ֆուտբոլում։ Չեմ կարծում, որ ես երբևէ նման բան եմ տեսել։

Տեսեք, թե նա ինչպես հաղթեց երեք տարբեր երկրներում։ Այժմ էլ նա հաղթում է նաև Անգլիայում և մի քանի շաբաթ հետո 5 տարվա ընթացքում 3-րդ անգամ կդառնա չեմպիոն, ինչը մեծ հաջողություն է։

Ամենակարևորը Չեմպիոնների լիգան է, իսկ առջևվում ՊՍԺ-ի դեմ լուրջ հանդիպումն է։ Եթե «Մանչեսթեր Սիթին» հաղթի նրանց, ապա գավաթը նվաճելու լուրջ հայտ կլինի դա։

Չեմ կարծում, որ նա կհեռանա առանց Չեմպիոնների լիգան հաղթելու․ անավարտության զգացում կլինի, եթե նա Անգլիայից հեռանա առանց Չեմպիոնների լիգան հաղթելու»,- նշել է Նևիլը, ում խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք,որ «Մանչեսթեր Սիթին» ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած 33 խաղից հետո վաստակել է 77 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցելով 10 միավոր։

Բացի դրանից, «քաղաքաբնակները» հասել են նաև Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափիչ, որի շրջանակում մրցելու են ՊՍԺ-ի դեմ։

Ապրիլի 25-ին մանկունյական ակումբը նվաճեց մրցաշրջանի իր առաջին տիտղոսը՝ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում 1։0 հաշվով հաղթելով «Տոտենհեմին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023