Մի շարք լեգենդար նախկին ֆուտբոլիստներ հավակնում են ընդգրկվել ԱՊԼ-ի փառքի սրահում

Մի շարք լեգենդար նախկին ֆուտբոլիստներ հավակնում են ընդգրկվել ԱՊԼ-ի փառքի սրահում

30/03/2023 - 18:48

Անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է մի մի շարք լեգենդար նախկին ֆուտբոլիստների անուններ, ովքեր հավակնում են ընդգրկվել փառքի սրահում։

Թեկնածուներն են Թոնի Ադամսը («Արսենալ»), Սոլ Քեմբելը («Արսենալ», «Տոտենհեմ»), Մայքլ Կարիկը («Մանչեսթեր Յունայթեդ»), Պետեր Չեխը («Չելսի», «Արսենալ»), Էշլի Քոուլը («Չելսի», «Արսենալ»), Ջերմեյն Դեֆոն («Տոտենհեմ»), Լես Ֆերդինանդը (ՔՊՌ, «Տոտենհեմ»), Ռիո Ֆերդինանդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոբի Ֆաուլերը («Լիվերպուլ»), Էնդի Քոուլը («Մանչեսթեր Յունայթեդ», «Նյուաքասլ»), Գարի Նևիլը («Մանչեսթեր Յունայթեդ»), Մայքլ Օուենը («Լիվերպուլ», «Նյուքասլ», «Մանչեսթեր Յունայթեդ»), Ջոն Թերին («Չելսի»), Յայա Տուրեն («Մանչեսթեր Սիթի») և Նեմանյա Վիդիչը («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Նշենք, որ վերոնշյալ թեկնածուներից փառքի սրահում ընդգրկվելու են միայն երեքը, ովքեր որոշվելու են քվեարկության միջոցով, որը կտևի մինչև ապրիլի 10-ը։

Քվեարկել կարող եք այստեղ։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին հայտնի դարձավ, որ Պրեմիեր լիգայի փառքի սրահում ընդգրկվել են առաջին մարզիչներն` ի դեմս Սըր Ալեքս Ֆերգյուսոնի և Արսեն Վենգերի։

Հավելենք, որ ավելի վաղ Պրեմիեր լիգայի փառքի սրահում ընդգրկվել են Ալան Շիրերը, Թիերի Անրին, Էրիկ Կանտոնան, Ռոյ Քինը, Ֆրենկ Լեմպարդը, Դենիս Բերգկամպը, Սթիվեն Ջերարդը, Դևիդ Բեքհեմը, Ուեյն Ռունին, Պատրիկ Վիերան, Դիդիե Դրոգբան, Սերխիո Ագուերոն, Վենսան Կոմպանին, Պետեր Շմեյխելը, Պոլ Սքոուլզն ու Յան Րայթը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023