Իսպանացի նախկին մրցավար Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը պատմել է, որ ժամանակին իրեն զրկել են «Ռեալ Մադրիդի» խաղերը սպասարկելու հնարավորությունից` Կրիշտիանու Ռոնալդուին դաշտից հեռացնելու պատճառով. «Բարձրակարգ ակումբների հանդիպումների սպասարկումը, ինչպիսիք են «Բարսան», «Ռեալը» կամ «Ատլետիկոն», նույնը չէ, ինչ քո շրջանի տարածքում գտնվող թիմի խաղերում աշխատելը: Եթե որևէ սխալ եք թույլ տալիս, մրցավարական հանձնաժողովը, միամշանակ, պատժամիջոցներ է կիրառում […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել` անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի` Ադրբեջանի կողմից ձերբակալությանը. «Ես միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով անվտանգ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին։ Քանի որ տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ անվտանգ ապաստան ստանալու համար Հայաստանում, կալանավորումը դառնում է տագնապալի միտում: […]
Ավելին
Հայաստանի հավաքականի` «Առաջին հայկական ճակատ» (FAF) երկրպագուների միավորման մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել` հայտնելով, որ ռումիացի և իտալացի երկրպագուները Բուխարեստի հայկական եկեղեցու հարևանությամբ ակցիա են իրականացրել` նվիրված Արցախին։ Երկրպագուները պաստառ են տարել եկեղեցու մոտ, որի վրա գրված է Արցախն ընդմիշտ հայկական է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել` անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին. «Տասը ամիս տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժն սկսեց դաժանորեն ռմբակոծել Լեռնային Ղարաբաղը։ Սիրտս կոտրվում է, երբ տեղեկանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զանգվածային արտագաղթով Հայաստան փախչող հազարավոր հայ ընտանիքների ցավի, կորստի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին: Իրավիճակը, […]
Ավելին
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել Արցախում ստեղծված իրավիճակի մասին. «Արդեն 8 ամիս է Լեռնային Ղարաբաղում ավելի քան 30 000 երեխա և նրանց ընտանիքները ենթարկվում են շրջափակման և ավերածությունների: Փակված լինելով իրենց հայրենիքում՝ նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին` չունենալով կյանքեր փրկող դեղամիջոցներ, սնունդ կամ այլ անհրաժեշտ […]
Ավելին
Ինչպես գիտեք, սեպտեմբերի 27-ից սկսած արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով ռամզական գործողություններ են տեղի ունենում, ինչի պատճառով բազմաթիվ մարդիկ Արցախի տարբեր շրջաններից ժամանել են Երևան։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նախապատրաստվում է Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Վրաստանի և Էստոնիայի հավաքականների դեմ խաղին։ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հավաքականի հերթական մարզմանը ներկա են եղել Արցախից Երևան տեղափոխված և «Ուրարտու» ակումբում հանգրվանած […]
Ավելին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրի շրջանակում «Բանանցը» հյուրընկալել էր «Արցախին»: Խորհրդանշական էր այն, որ «Բանանցը» վերանորոգված և լուսավորությամբ հագեցած ստադիոնում առաջին հանդիպումն էր անցկացնում: Խաղի մեկնարկից առաջ մարզադաշտում իսկական տոն էր. համերգներ, երգ պար և խաղարկություններ: Կարևոր է այն հանգամանքը, որ ստադիոնն ամբողջությամբ լեփ-լեցուն էր: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: «Բանանցը» […]
Ավելին
Այսօր՝ ապրիլի 20-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում, կայացել ընկերական հանդիպում Հայաստանի Մ19 հավաքականի և Հայաստանի Բարձրագույն Խումբը ներկայացնող «Արցախ» թիմի միջև: Հայաստանի Մ19 թիմը հաղթեց 2:0 հաշվով,- հայտնում է ՀՖՖ-ն: Գոլերի հեղինակներ են դարձել Սերգեյ Մկրտչյանը և Գևորգ Տարախչյանը: «Արցախը» բաց էր թողնում առաջնության 30-րդ տուրը:
Ավելին
Վաղը՝ ապրիլի 19-ին մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրը: Վաղը կկայանան 3 հանդիպումներ, իսկ ապրիլի 20-ին մեկ խաղ: Ապրիլի 19 15:00. «Ալաշկերտ» – «Արարատ»16:00. «Արարատ-Արմենիա» – «Լոռի»16:00. «Շիրակ» – «Բանանց» ապրիլի 20 14:00.«Գանձասար-Կապան» – «Փյունիկ»: «Արցախը» տուրի հանդիպումը բաց է թողնում: Տուրի կենտրոնական հանդիպումը «Արարատ-Արմենիա» – «Լոռի» մրցավեճն է: Հատկանշական է նաև «Ալաշկերտ» […]
Ավելին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի շրջանակում կայացել են 2 հանդիպումներ: «Փյունիկը» հյուրընկալել է «Լոռիին». «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում նոմինալ տանտերերը պարտվել են 1:2 հաշվով: Հանդիպման 29-րդ րոպեին Սանդի Ումարուն բացել է հաշիվը: 56-րդ րոպեին Ջոնել Դեսիրեն կրկնապատկել է հաշիվը: 75-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը դիպուկ է իրացրել 11 մետրանոցը՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Տուրի մյուս խաղում […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023