Բարձրագույն խումբ. Ամեն ինչ 28-րդ տուրի մասին

Բարձրագույն խումբ. Ամեն ինչ 28-րդ տուրի մասին

18/04/2019 - 21:12

Վաղը՝ ապրիլի 19-ին մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրը: Վաղը կկայանան 3 հանդիպումներ, իսկ ապրիլի 20-ին մեկ խաղ:

Ապրիլի 19

15:00. «Ալաշկերտ» – «Արարատ»
16:00. «Արարատ-Արմենիա» – «Լոռի»
16:00. «Շիրակ» – «Բանանց»

ապրիլի 20

14:00.«Գանձասար-Կապան» – «Փյունիկ»:


«Արցախը» տուրի հանդիպումը բաց է թողնում: Տուրի կենտրոնական հանդիպումը «Արարատ-Արմենիա» – «Լոռի» մրցավեճն է: Հատկանշական է նաև «Ալաշկերտ» – «Արարատ» հանդիպումը. գործող չեմպիոն թիմ վերադառնալուց հետո Աբրահամ Խաշմանյանն ընդդեմ արդեն նախկին թիմի:


ՀՖՖ-ն հայտնում է. 28-րդ տուրի հանդիպումներին որակազրկման պատճառով չեն կարող մասնակցել հետևյալ ֆուտբոլիստները`

Վահագն Այվազյան, «Բանանց»
Հովհաննես Նազարյան, «Արցախ ՖԱ»
Միխայլո Կալուգին, «Արարատ»


28-րդ տուրի հանդիպումները սպասարկելու են հետևյալ մրցավարները.

«Շիրակ» – «Բանանց» – Զավեն Հովհաննիսյան
«Արարատ-Արմենիա» – «Լոռի ՖԱ» – Սուրեն Բալիյան
«Ալաշկերտ» – «Արարատ» – Գևորգ Եղոյան
«Գանձասար-Կապան» – «Փյունիկ» – Արթուր Սաֆարյան

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023