Իսպանիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել` Մեքսիկայի Պուեբլա քաղաքում 3:1 հաշվով հաղթելով Պերուի թիմին։ Եվրոպայի գործող չեմպիոնից գոլերը խփել են Միկել Օյարսաբալն ու Պեդրին, իսկ մրցակցի դարպասապահ Պեդրո Գալեսյեն ինքնագոլ է գրանցել։ Պերուացիներից աչքի է ընկել Խայրո Վելեսը։ «Ֆուրիա ռոխան» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 15-ին` Մունդիալի H խմբի առաջին տուրում Ատլանտայում […]
Ավելին
Ֆրանսիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել` Լիլում 3:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով Հյուսիսային Իռլանդիայի թիմի նկատմամբ։ «Եռագույններից» ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել «Բավարիայի» վինգեր Մայքլ Օլիսեն` գրանցելով հեթ-տրիկ։ Բրիտանացիների գոլը խփել է Պատրի Քելին։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն Մունդիալի շրջանակում` I խմբի առաջին տուրում հունիսի 16-ին մրցելով Սենեգալի […]
Ավելին
«Լայպցիգի» կիսապաշտպան Ասան Ուդերաոգոն ընդգրկվել է Գերմանիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակում, հայտնում է «Բունդեսթիմի» մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը գերմանացիների հայտացուցակում փոխարինել է Լենարտ Կառլին։ «Բավարիայի» 18-ամյա կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Մունդիալը։ Գերմանիայի հավաքականը մրցաշարում պայքարը կսկսի հունիսի 14-ին` E խմբի առաջին տուրում մրցելով Կյուրասաոյի թիմի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. […]
Ավելին
«Արսենալի» պաշտպան Յուրիեն Թիմբերը բաց կթողնի աշխարհի 2026թ. առաջնությունը, հայտնում է Նիդերլանդների հավաքականի մամուլի ծառայությունը։ 24-ամյա պաշտպանը չի հասցրել ապաքինվել աճուկի վնասվածքից։ Նա Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական խաղից հետո կլքի ազգային թիմի ճամբարը։ Թիմբերի փոխարեն «Նարնջագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մրցաշարի հայտացուցակում ընդգրկել է «Սանդեռլենդի» պաշտպան Լուտսհարել Գերտրույդան։ Նիդերլանդներ – Ուզբեկստան հանդիպումը կկայանա հունիսի 8-ին […]
Ավելին
Մարոկկոյի ու Նորվեգիայի ազգային հավաքականներն ընկերական խաղում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ատլասե առյուծներից» հաշիվը 8-րդ րոպեին բացեց Բրահիմ Դիասը, որին «Վիկինգները» 75-ին պատասխանեցին թիմի ավագ Մարտին Էդեգորի դիպուկ հարվածով։ Երկու հավաքականներն էլ ԱԱ-2026-ից առաջ անցկացրին վերջին հանդիպումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Խորվաթիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը` Վարաժդինում 2:1 հաշվով հաղթելով Սլովենիայի թիմին։ Զխատլո Դալիչի գլխավորած թիմը հաղթանակը կորզեց 90+3-րդ րոպեին Մարիո Պաշալիչի` «տրիվելա» տեսակի հարվածով խփած ֆանտաստիկ գոլի շնորհիվ։ «Ատալանտայի» կիսապաշտպանը մրցակցի դարպասը գրավեց ոտնաթաթի դրսի մասի հատվածով։ Խորվաթներից գոլ խփեց նաև թիմի ավագ, 40-ամյա լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Սլովենացիներից աչքի ընկավ […]
Ավելին
«Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոն դոս Սանթոսն ընգրկվել է Բրազիլիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակում, հայտնում է «Պենտակամպիոնների» մամուլի ծառայությունը։ 26-ամյա ֆուտբոլիստը հայտացուցակում փոխարինել է եզրային պաշտպան Վեսլիին։ «Ռոմայի» ֆուտբոլիստը Եգիպտոսի թիմի հետ ընկերական խաղում (2:1) վնասվածք է ստացել և բաց կթողնի Մունդիալը։ Էդերսոնը Բրազիլիայի հավաքականում մասնակցել է 3 հանդիպման։ Նա ազգային թիմում նորամուտը նշել է […]
Ավելին
Իրաքի ազգային հավաքականի` ԱՄՆ ժամանելուց հետո հարձակվող Այմեն Հուսեյնին սահմանապահները բերման են ենթարկել, տեղեկացնում է Flashscore-ը։ Իրավապահները 30-ամյա ֆուտբոլիստին առանձնացրել են Իրաքի հավաքականի պատվիրակության մյուս անդամներից և օդանավակայանում պահել շուրջ 7 ժամ, որոնք նրան հարցաքննել են ու ենթարկել որոշ ստուգումների, անցկացրել վարչական ու ստուգողական ընթացակարգեր։ Հուսեյնի հայրը 2008 թվականին` բանակում ծառայության ժամանակ զոհվել է` մասնակցելով […]
Ավելին
Բրազիլիայի ազգային հավաքականն ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Եգիպտոսի թիմի հետ` հաղթելով 2:1 հաշվով։ «Պենտակամպիոնների» հաղթական գոլը 52-րդ րոպեին խփել է 19-ամյա հարձակվող Էնդրիկը` եզրափակելով Ռաֆինիայի ասիստը։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Բրունո Գիմարայեսը։ «Փարավոններից» մրցակցի դարպասը գրավել է Մոստաֆա Զիկոն։ Բրազիլացիներն ու եգիպտոսցիներն ԱԱ-2026-ից առաջ անցկացրել են վերջին ընկերական […]
Ավելին
Կյուրասաոյի ազգային հավաքականն ընկերական խաղում 4:0 հաշվով ջախջախել է Արուբայի թիմին։ Լեգենդար մարզիչ Դիկ Ադվոկատի գլխավորած թիմի գոլերը խփեցին Ջոշուա Բրենեթը, Ժերեմի Անտոնիսը, Լիվանո Կոմենենսիան և Ժունինյո Բակունան։ Բոլոր գնդակները գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ «Կանաչ ալիքը» նախքան ԱԱ-2026-ն անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը։ Կյուրասաոն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած երբևէ ամենաքիչ բնակչություն (185 հազար մարդ) ունեցող երկիրն է։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026