ԱԱ-2026. Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է եղել 📸
«Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոն դոս Սանթոսն ընգրկվել է Բրազիլիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակում, հայտնում է «Պենտակամպիոնների» մամուլի ծառայությունը։
26-ամյա ֆուտբոլիստը հայտացուցակում փոխարինել է եզրային պաշտպան Վեսլիին։ «Ռոմայի» ֆուտբոլիստը Եգիպտոսի թիմի հետ ընկերական խաղում (2:1) վնասվածք է ստացել և բաց կթողնի Մունդիալը։
Էդերսոնը Բրազիլիայի հավաքականում մասնակցել է 3 հանդիպման։ Նա ազգային թիմում նորամուտը նշել է 2024թ. հունիսի 9-ին։
Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիան մրցաշարում պայքարը կսկսի հունիսի 14-ին` C խմբի առաջին տուրում մրցելով Մարոկկոյի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Էդերսոն դա Սիլվա, Մունդիալ-2026, Վեսլի