«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլայիշ Մորիբան կարիերան կշարունակի «Լայպցիգի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ցլերը» 18-ամյա կիսապաշտպանի դիմաց կվճարեն 15 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Երիտասարդ ֆուտբոլիստն օգոստոսի 30-ին կմեկնի Լայպցիգ, իսկ հաջորդ օրը բուժզննում կանցնի ու պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։ Օրեր առաջ խոսակցություններ տարածվեցին, որ Մորիբան տեղափոխվելու է «Տոտենհեմ», […]
Ավելին
«Լայպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիթցերը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մյունխենյան ակումբն ավստրիացի խաղացողի տրանսֆերի հարցում համաձայնության է հասել «Լայպիցիգ» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «Բավարիան» 27-ամյա կիսապաշտպանի դիմաց վճարելու է 16 մլն եվրո։ Հավելենք, որ Զաբիթցերի ու «Լայպցիգի» մինչև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, և վերջինս […]
Ավելին
«Արսենալի» վինգեր Վիլիանը շուտով կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 6 օր բանակցելուց հետո Վիլիանը համաձայնության է հասել բրազիլական «Կորինտիանսի» հետ։ Կողմերը բոլոր փաստաթղթերը կստորագրեն օգոստոսի 30-ին, ինչից հետո 33-ամյա ֆուտբոլիստը կդառնա «Կորինտիանսի» ֆուտբոլիստ։ Ըստ լրագրող Կավե Սոլհեկոլի ունեցած տեղեկությունների` Վիլիանը համաձայնել է խզել «Արսենալի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտելու էր […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ». կողմերն արդեն համաձայնեցրել պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերը։ Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի ունեցած տեղեկությունների` «կարմիր սատանաները» 36-ամյա հարձակվողի դիմաց վճարելու են 15 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով ավելանալու է ևս 8 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` թուրինյան ակումբն ստանալու է երաշխավորված 20 մլն եվրո։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, պորտուգալացի հարձակվողի տեղափոխության հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության։ 36-ամյա ֆուտբոլիստն ընդունել է «կարմիր սատանաների» առաջարկը, որոնց հետ կնքելու է պայմանագիր մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Այսպիսով, Կրիշտիանու Ռոնալդուն 12 տարի անց վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» չի դադարում քայլեր ձեռնարկել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «արքայական» ակումբը 22-ամյա հարձակցողի տրանսֆերի համար «Փարիզին» նոր առաջարկ է կատարել։ Աղբյուրի փոխանցմամբ` «Ռեալն» այս անգամ առաջարկել է երաշխավորված 170 մլն եվրո, որին, հավելավճարների տեսքով, հետագայում կավելանա ևս 10 մլն եվրո։ Ռոմանոն գրում է նաև, […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» եզրային պաշտպան Ալվարո Օդրիոսոլան վարձակալական հիմունքներով կարիերան կշարունակի «Ֆիորենտինայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբներն արդեն ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ 25-ամյա պաշտպանի վարձակալությունը նախատեսված է լինելու մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։ Ֆուտբոլիստի աշխատավարձը վճարելու է Ֆլորենցիան ներկայանոց ակումբը։ Հավելենք, որ «Ֆիորենտինան» չի ունենալու Օդրիոսոլային գնելու անմիջական իրավունք։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագան շարունալում է անորոշ մնալ։ Ինչպես տեղեկացնում է իտակացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Ռոնալդուն իր կարիերայի շարունակության համար տարբերակներ է փնտրում։ Աղբյուրի փոխանցմամբ` պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալը` Ժորժե Մենդեշը, ներկա պահին կապի մեջ է «Մանչեսթեր Սիթիի» հետ։ «Քաղաքաբնակները» Ռոնալդուին դիտարկում են որպես Հարի Քեյնի այլընտրանքային տարբերակ, քանի որ «Տոտեմհեմը» ոչ մի կերպ չի […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունն առավել քան իրատեսական է թվում։ Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի ունեցած տեղեկությունների` «արքայական» ակումբը ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերի համար «Փարիզին» առաջին պաշտոնական առաջարկն է կատարել։ «Ռեալը» 22-ամյա ֆուտբոլիսի տրանսֆերի դիմաց առաջարկել է 160 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` «Փարիզը» այս գործարքի հետ կապված դեռևս չի տվել իր համաձայնությունը։ Նշվում է նաև, Մբապեն […]
Ավելին
«Հերտայի» կենտրոնական հարձակվող Մաթեուս Կունյան շուտով կդառնա «Ատլետիկո Մադրիդի» ֆուտբոլիստ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբներն արդեն հասել են վերջնական համաձայնության` ստորագրելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ «Հնդկացիները» 22-ամյա հարձակվողի դիմաց վճարելու են 30 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Մադրիդյան ակումբն այժմ պլանավորում է, թե բրազիլացի հարձակվողը երբ պետք է բուժզննում անցնի […]
Ավելին
1 39 40 41 42 43 55

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023