Գործարքը կայացած է. Իլկայ Գյունդողանը տեղափոխվում է Բարսելոնա

Գործարքը կայացած է. Իլկայ Գյունդողանը տեղափոխվում է Բարսելոնա

21/06/2023 - 22:02

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն ազատ գործակալի կարգավիճակում կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։

Գերմանացի ֆուտբոլիստն ու «բլաուգրանան» պայմանագիրը կնքելու են մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

Աղբյուրի փոխանցմամբ` Լա լիգան կատալոնական ակումբին թույլ է տվել հայտավորել 32-ամյա ֆուտբոլիստին, ինչից հետո վերջինս «Բարսելոնա» տեղափոխության հարցում վերջնական համաձայնություն է տվել։

Նշվում է, որ շուտով գերմանացի կիսապաշտպանը բուժզննում կանցնի «կապտանռնագույնների» համար։

Հաղորդվում է, որ Գյունդողանի ու «Բարսելոնայի» միջև կնքվելիք պայմանագիրը կունենա նաև հրաժարագնի կետ, որը կլինի 500 մլն եվրո։

32-ամյա ֆուտբոլիստն առաջարկներ է ունեցել նաև Սաուդյան Արաբիայից ու «Արսենալից», սակայն կարիերան ցանկացել է շարունակել հենց «Բարսելոնայի» կազմում։

Հավելենք, որ Իլկայ Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից` անցկացրած 304 խաղում դառնալով 60 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023