Դեզիրե Դուեն սարսափելի վնասվածք է ստացել 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի 11-րդ տուրում ՊՍԺ-ն արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթել է «Նիսին»։
Փարիզյան գրանդից 40-րդ րոպեին գնդակի համար մղվող պայքարում սարսափելի վնասվածք է ստացել Դեզիրե Դուեն` խաղադաշտում տեղը զիջելով Ֆերան Տոռեսին։
21-ամյա Դուեն նախքան փոխարինվելը 32-րդ րոպեին գոլ էր խփել ու առաջ մղել իր թիմին` հաշիվը դարձնելով 2:1։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` ֆրանսիացի վինգերը կտրել է ծնկի խաչաձև կապաններն ու խաղադաշտից կբացակայի երկար ժամանակով։
Հիշեցնենք, որ վերջերս «Պարի Սեն-Ժերմենից» նույն վնասվածքն ստացել էր նաև Խվիչա Կվարացխելիան։ Վրացի ֆուտբոլիստի ապաքինման համար անհրաժեշտ է նվազագույնը 6 ամիս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml