Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Տոտենհեմի» կենտրոնական պաշտպան Էրիկ Դայերին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորության կետ։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` «ռեկորդ մայսթերը» գործարքի դիմաց վճարել է 3,5 մլն եվրո։ Հավելենք, որ Էրիկ Դայերը «Տոտենհեմի» կազմում հանդես էր գալիս […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն կարիերան կշարունակի «Բորուսիա Դորտմունդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ Գերմանական ակումբը մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալի 23-ամյա ֆուտբոլիստին, որի դիմաց «կարմիր սատանաներին» վճարելու է 4 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` վարձակալական պայմանագիրը չի ներառելու գնման որևէ իրավունք։ Նշվում է, որ «Բորուսիան» […]
Ավելին
«Բոկա Խունիորսի» ձախ վինգեր Վալենտին Բարկոն կարիերան կշարունակի «Բրայթոնի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության. «ճայերը» վճարելու են 19-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը, որը 10 մլն ԱՄՆ դոլար է։ Հաղորդվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը բուժզննման մի մասը կանցնի Արգենտինայում, իսկ արդեն այսօր` հունվարի 10-ի երեկոյան, վերջինս պայմանագիր կկնքի «Բրայթոնի» […]
Ավելին
«Ջենոայի» կենտրոնական պաշտպան Ռադու Դրագուշինը կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «խթաններն» իտալական ակումբին վճարելու են 25 մլն եվրո։ Այդ գումարին հետագայում ավելանալու է նաև 5 մլն եվրո հավելավճար։ Բացի այդ, գործարքում ներառվել է նաև «Տոտենհեմի» 23-ամյա աջ պաշտպան Ջեդ Սփենսը, ում […]
Ավելին
«Ջենոայի» կենտրոնական պաշտպան Ռադու Դրագուշինը, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ռումինացի ֆուտբոլիստի համար լրջորեն պայքարում են «Տոտենհեմը» և «Բավարիան»։ Աղբյուրի փոխանցմամբ` տևական ժամանակ 21-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտը «Տոտենհեմն» էր, որը նրա դիմաց «Ջենոային» առաջարկել է 25+5 մլն եվրո և աջ պաշտպան Ջեդ Սփենսին 6 ամսով վարձակալելու իրավունք։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներին։ Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որում ներառված է նաև գնման իրավունք։ Գերմանացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում հանդես է գալու «16» համարի մարզաշապիկով։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ վարձակալական պայմանագրի ավարտից հետո «խթանները» կարող են 17 մլն եվրոյի […]
Ավելին
«Չելսի» ֆուբոլիստ Յան Մաթսենը կարիերան կշարունակի «Բորուսիա Դորտմունդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության. ռուրյան ակումբը մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալի հոլանդացի ֆուտբոլիստին։ 21-ամյա ֆուտբոլիստը Դորտմունդ կմեկնի հունվարի 9-ին, իսկ արդեն հաջորդ օրը բուժզննում կանցնի «Բորուսիայի» համար։ Sky Sports Deutschland-ի խմբագիր Ֆլորիան Պլետենբերգն էլ հայտնում է, […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լիլի» կենտրոնական պաշտպան Տիագո Ջալոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում շատ մոտ են վերջնական համաձայնության գալուն։ Աղբյուրի փոխանցմամբ` «բյանկոներիները» պորտուգալացի ֆուտբոլիստի դիմաց «շներին» վճարելու են 3,5 մլն եվրո։ Բացի այդ, «Լիլը» Ջալոյի հաջորդ վաճառքից ունենալու է նաև 10% մասնաբաժին։ 23-ամյա պաշտպանը […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականը շուտով նոր գլխավոր մարզիչ կունենա։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «պենտակամպիոնների» նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու Դորիվալ Ժունիորը։ 61-ամյա մասնագետը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ կնքելու է 2,5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև ԱԱ-2026-ի ավարտը։ Դորիվալ Ժունիորը 2023 թ. ապրիլից մարզում էր «Սան Պաուլոն», որն արդեն հաստատել է, որ վերջինս հեռանում […]
Ավելին
«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության. «խթանները» մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալեն գերմանացի հարձակվողին։ Աղբյուրի փոխանցմամբ` վարձակալական պայմանագրում առկա է լինելու նաև ոչ պարտադիր գնման իրավունք։ Հաղորդվում է, որ «Տոտենհեմը» մինչև վարձակալական պայմանագրի ավարտը կվճարի Վերների աշխատավարձը, իսկ 27-ամյա […]
Ավելին
1 2 3 4 5 55

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023