Here we go!Օբամեյանգը կվերադառնա Լա լիգա📸
«Մարսելի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կհամալրի Իսպանիայի Լա լիգայի նորեկ «Դեպորտիվո», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը գաբոնցի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության են հասել։ Լա Կորունիան ներկայացնող ակումբը 37-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կգնի 1,5 միլիոն եվրոյով։
«Դեպորտիվոն» անվանի հարձակվողի հետ կարճաժամկետ պայմանագիր կստորագրի։
Օբամեյանգը «Մարսելում» հանդես է եկել 2023-2024 և 2025-2026 թվականներին, 92 խաղում խփել է 44 գոլ, կատարել 21 ասիստ։
Վետերան ֆուտբոլիստը Լա լիգան ներկայացնող ակումբներից 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածում խաղացել է «Բարսելոնայում»։ Նա կատալոնական գրանդում մասնակցել է 24 հանդիպման` դառնալով 13 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm