Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport պարբերականը, «Յուվենտուսն» արդեն սկսել է նախապատրաստվել ամառային տրանսֆերային պատուհանի բացմանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբին հետաքրքիր են մի շարք ֆուտբոլիստներ, ինչպիսիք են «Ատալանտայի» պաշտպան Ռոբին Գոսենսը, «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին և «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը, ով այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Օլիմպիկ Մարսելի» կազմում։ Ավելի վաղ հաղորդվել էր, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset-ի լրագրող Անդերսինիո Մարկեսը, «Ատլետիկո Մինեյրոյի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին մոտ է Ֆրասնիայի առաջնություն տեղափոխությանը։ Հաղորդվում է, որ 60-ամյա մասնագետը Բրազիլիայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի Մարսելի «Օլիմպիկը»։ Բրազիլիայի առաջնությունն, ի դեպ, կավարտվի փետրվարի 26-ին։ Լրագրողի հավաստմամբ՝ արգենտինացի մասնագետի և «Օլիմպիկի» միջև պայմանագիրը կնքվելու է 2,5 տարով։ «Մարսելի» նախկին գլխավոր մարզիչ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Բունդեսլիգան ներկայացնող «Հերտայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրայի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա գերմանացի ֆուտբոլիստը մայրաքաղաքային թիմին բաժին է հասել անվճար, իսկ ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Նոր ակումբի կազմում Սամի Խեդիրան հանդես կգա «28» համարի մարզաշապիկով։ Այսպիսով, […]
Ավելին
Հունվարի 14-ին կայացել է Ֆրանսիայի Սուպեր գավաթի հանդիպումը, որի շրջանակում ՊՍԺ-ն 2։1 հաշվով հաղթեց «Մարսելին»՝ հոբելյանական՝ 10-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։ Այդ հանդիպումից հետո ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ու «Մարսելի» իսպանացի պաշտպան Ալվարո Գոնսալեսը վեճի են բռնվել Twitter-ում։ Այս ֆուտբոլիստների հարաբերությունները սրվել են դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին Լիգա 1-ի ընթացիկ խաղարկության 3-րդ տուրի շրջանակում կայացած հանդիպումից […]
Ավելին
Հունվարի 14-ին Լանսի «Բոլար-Դելելիս» մարզադաշտում կայացավ Ֆրանսիայի Սուպեր գավաթի 2020/21 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին ՊՍԺ-ն ու «Մարսելը»։ Հանդիպումը հիմնականում անցավ փարիզյան ակումբի առավելությամբ, որը հենց մեկնարկային րոպեներից էլ տիրել էր նախաձեռնությանը՝ ստեղծելով մի շարք գոլային պահեր։ Այդ գոլային պահերից մեկն էլ 39-րդ րոպեին վերածվեց գոլի, որի հեղինակը դարձավ Մաուրո Իկարդին։ Երկրորդ […]
Ավելին
Օրեր առաջ՝ դեկտեմբերի 24-ին, հայտնի դարձավ, որ ՊՍԺ-ն գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Թոմաս Տուխելին, ինչը ֆուտբոլային հանրության շրջանակում մի փոքր անսպասելի որակվեց, քանի որ փարիզյան ակումբը դրանից մեկ օր առաջ Լիգա 1-ի 17-րդ տուրի շրջանակում 4։0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Ստրասբուրգի» նկատմամբ, իսկ դեռևս 4 ամիս առաջ հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ […]
Ավելին
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։ Վերջին՝ 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Մարսելի» դեմ։ Առաջին խաղակեսում գրեթե հավասար պայքար ծավալվեց, իսկ հանդիպման երկրորդ կեսում, երբ խաղադաշտ դուրս եկան Սերխիո Ագուերոն ու Ռահիմ Սթերլինգը, «քաղաքաբնակները» վճռեցին հանդիպման ելքը՝ հաղթելով 3։0 հաշվով։ Մեկական անգամ աչքի ընկան Ֆերրան Տոռեսը, Սերխիո Ագուերոն և Ռահիմ Սթերլինգը։ […]
Ավելին
Դեկտեմբերի 8-9-ին կավարտվի Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։ Այդ օրերին կկայանան վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները։ Դեռ շատ հարցեր բաց են և պետք է ստանանք դրանց պատասխանները։ Խումբ առ խումբ անցնենք և դիտարկենք ու քննարկենք, թե ինչ վիճակ է տիրում։ A խումբ 1․ «Բավարիա» – 15 միավոր 2․ «Ատլետիկո Մադրիդ» – 6 միավոր 3․ «Զալցբուրգ» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընակվելիս 0։4 հաշվով ջախջախջեց «Սևիլիային»։ «Ազնվականների» կազմում կատարյալ հանդիպում անցկացրեց Օլիվիե Ժիրուն, ով դարձավ պոկերի հեղինակ՝ 4 անգամ գրավելով անդալուսական ակումբի դարպասը։ Առաջարկում ենք վերհիշել բոլոր այն դեպքերը, երբ ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի շրջանակում մեկ խաղի ընթացքում դարձել են 4 կամ ավելի գոլի հեղինակ։ 1․ Լեո […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը քայլ առ քայլ մոտենում է ավարտին։ Դեկտեմբերի 1-ին մեկնարկեց 5-րդ տուրը, որի շրջանակում «Պորտուն» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Մանկունյական ակումբը խաղի ընթացքում ուներ բացահայտ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացավ խփել հաղթական գնդակը։ Գրանցվեց 0։0 հաշիվը, իսկ կողմերը կիսեցին միավորը։ Այս արդյունքի շնորհվի «Պորտուն» նվաճեց 1/8 […]
Ավելին
1 4 5 6 7 8

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023