Կոնֆերենցիաների լիգա. հայտնի դարձան փլեյ-օֆֆ-ի բոլոր մասնակիցները

Կոնֆերենցիաների լիգա. հայտնի դարձան փլեյ-օֆֆ-ի բոլոր մասնակիցները

10/12/2021 - 12:33

Դեկտեմբերի 9-ին ավարտվեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը, ինչի արդյունքում հայտնի դարձան մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի բոլոր մասնակիցները։

Այսպիսով, մրցաշարի 1/16 եզրափակիչի ուղեգիր են նվաճել «Բուդե Գլիմտը», «Լեսթերը», «Մարսելը», «Քարաբաղը», «Մաքքաբի Թել Ավիվը», «Միտդյուլլանը», ՊԱՕԿ-ը, «Պարտիզան Բելգրադը», ՊՍՎ-ն, «Ռանդերսը», «Ռապիդ Վիեննան», «Սելթիկը», «Սլավիա Պրահան», «Սպարտա Պրահան», «Ֆեներբախչեն», «Տոտենհեմը»/«Վիտեսը», իսկ 1/8 եզրափակիչի` «ԱԶ Ալկմարը», «Բազելը», «Գենտը», «Կոպենհագենը», ԼԱՍԿ-ը, «Ռենը», «Ռոման», «Ֆեյենորդը»։

Հավելենք, որ մրցաշարի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 13-ին` Երևանի ժամանակով 17:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023