Մի շարք ակումբներ հետաքրքրված են Ալեքսիս Սանչեսի ծառայություններով

Մի շարք ակումբներ հետաքրքրված են Ալեքսիս Սանչեսի ծառայություններով

23/09/2021 - 15:18

«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Calcio Mercato, մի շարք ակումբներ հետաքրքրված են չիլիացի ֆուտբոլիստի ծառայություններով։

Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը «Բետիսի», «Սևիլիայի» և «Մարսելի» մասին է։

Հիշեցնենք, որ Սանչեսը «Ինտերի» գույները պաշտպանում է 2019 թ. օգոստոսից և մինչ այժմ միլանյան ակումբի կազմում անցկացրել է 72 հանդիպում` դառնալով 11 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023