Եվրոպա լիգայի եզրափակիչում «Ռեյնջերսը» 11-մետրանոցներով պարտվեց «Այնտրախտին». հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել շոտլանդական ակումբի գլխավոր մարզիչ Ջովանի վան Բրոնխորստը. «Մեր օրը չէր. մենք ամեն ինչ արեցինք հաղթելու համար։ 11-մետրանոցները կարծես վիճակախաղ լինեն։ Շատ ցավալի է. չէ՞ որ մենք այդքան մոտ էինք գավաթին։ Ֆիզիկապես մեզ համար դժվար […]
Ավելին
Ավարտվեց Եվրոպա լիգայի 2021/22 խաղարկությունը։ «Այնտրախտը» 11-մետրանոցներով հաղթեց «Ռեյնջերսին»` նվաճելով բազձալի գավաթը։ Այդուհանդերձ, շոտլանադական ակումբի ֆուտբոլիստներից մեկը նույնպես անմասն չմնաց մրցանակներից։ Բանն այն է, որ «ռենջերների» աջ պաշտպան Ջեյմս Տավերնիեն դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։ 30-ամյա պաշտպանը մրցաշարի շրջանակում անցկացրած 14 խաղում խփեց 7 գոլ և կատարեց 3 գոլային փոխանցում։ Հատկանշական է, որ Տավերնիեն մրցաշարի խմբային […]
Ավելին
Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2021/22 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Այնտրախտն» ու «Ռեյնջերսը»։ Ճիշտ է` առաջին կեսում գնդակին ավելի շատ տիրում էին Գլազգոն ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները (58%), սակայն խաղն ընթանում էր «Այնտրախտի» սցենարով, որն ուներ խաղային առավելություն։ Միայն առաջին կեսում Ֆիլիպ Կոստիչն ուներ հաշիվը բացելու երկու հիանալի հնարավորություն, սակայն […]
Ավելին
Եվրոպա լիգայի եզրափակիչի շրջանակում «Այնտրախտը» մրցում է «Ռեյնջերսի» դեմ։ Հանդիպման 69-րդ րոպեին «Այնտրախտի» լատերալ Ֆիլիպ Կոստիչի փոխանցումից հետո Ռաֆայել Բորեն հավասարեցրեց հաշիվն` այն դարձնելով 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի եզրափակիչի շրջանակում «Ռեյնջերսը» մրցում է «Այնտրախտի» դեմ։ 57-րդ րոպեին շոտլանդական ակումբի հարձակվող Ջո Արիբոն, օգտվելով «Այնռրախտի» պաշտպանների անչափ անհաջող խաղից, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ ու բացեց հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կկայանա Եվրոպա լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Այնտրախտն» ու «Ռեյնջերսը»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Այսօր` մայիսի 18-ին` Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած` կկայանա Եվրոպա լիգայի 2021/22 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Այնտրախտն» ու «Ռեյնջերսը»։ Երկու ակումբներն էլ մրցամարում պայքարն սկսեցին խմբային փուլից։ «Այնտրախտն» ընդգրկված էր D խմբում և, վաստակած 12 միավորով, զբաղեցրեց 1-ին հորիզոնականը` գերազանցելով «Օլիմպիակոսին» (3:1, 2:1) «Ֆեներբախչեին» (1:1, 1։1) ու «Անտվերպենին» […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են եվրագավաթային մրցաշարերի` Չեմպիոնների լիգայի, Կոնֆերենցիաների լիգայի, Եվրոպա լիգայի և Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչները սպասարկող մրցավարական անձնակազմերը։ Եվրոպա լիգա «Այնտրախտ» – «Ռեյնջերս», 18.05 Գլխավոր մրցավար – Սլավկո Վինչիչ (Սլովենիա) Եզրային մրցավարներ – Տոնաժ Կալանչնիկ, Անդրաժ Կովաչիչ (երկուսն էլ` Սլովենիա) Չորրորդ մրցավար – Սրջան Յովանովիչ (Սերբիա) VAR համակարգի պատասխանատուներ – Յուրե Պրապորտնիկ […]
Ավելին
Մայիսի 5-ին կայացան Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչների պատասխան հանդիպումները, ինչի արդյունքում «Այնտրախտն» ու «Ռեյնջերսը» դուրս եկան մրցաշարի եզրափակիչ։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին` Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեյնջերսը» Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում մրցեց «Լայպցիգի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «ցլերը» հաղթել էինն 1:0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա, առաջ ընկնելով, նշենք, որ «ռենջերները» հիանալի հանդիպում անցկացրին ու հաղթեցին 3:1 հաշվով։ Ջովանի վան Բրոնխորստի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ջեյմս Տավերնիեն, Գլեն Կամարան ու […]
Ավելին
1 2 3 4 5 10

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023