Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս կմրցի «Սևիլիայի» դեմ։ Այդ հանդիպմանը մանկունյական ակումբը մոտենում է բավական լուրջ կորուստներով։ Դիմակայության առաջին խաղում (2:2) դեղին քարտ ստացավ Բրունու Ֆերնանդեշը և որակազրկվեց։ Հանդիպման երկրորդ կեսում ծանր վնասվածք ստացավ կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսը։ «Կարմիր սատանաների» պաշտոնական կայքն արդեն հայտնել է, որ արգենտինացի ֆուտբոլիստը ոտնաթաթի հատվածում կոտրվածք […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Լիդսի» դեմ։ Հյուրերը պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել «կարմիր սատանաների» համար, քանի որ արդեն 55-րդ վայրկյանին Վիլֆրիդ Նյոնտոն առաջ մղեց յորքշիրյան ակումբին։ Առաջին կեսի մնացած ժամանակահատավածում մանկունյական ակումբն ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն, սակայն նախքան ընդմիջում հաշվի մեջ նոր փոփոխություն չեղավ։ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել` հայտարարելով, որ ավարտում է միջազգային կարիերան և այլևս հանդես չի գա Ֆրանսիայի հավաքականի կազմում. «Մեկ տասնամյակ մեր հիասքանչ երկիրը ներկայացնելը, թերեւս, իմ կյանքի մեծագույն պատիվն էր։ Ամեն անգամ, երբ կրում էի ազգային հավաքականի մարզաշապիկը, մեծ հպարտություն էի զգում: Մի քանի ամիս մտածել եմ […]
Ավելին
ԶԼՄ-ներին քիչ-քիչ հաջողվում է մարնամասներ պարզել Կարիմ Բենզեմայի և Ֆրանսիայի հավաքականի միջև եղած կոնֆլիկտից։ Ինչպես հայտնում է Public-ը, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ԱԱ-2022-ի ժամանակ արգելել է «եռագույնների» ֆուտբոլիստներին «հավանել» Բենզեմայի գրառումներն Instagram-ում։ Ֆրանսիայի հավաքականի դարպասապահների մարզիչ Ֆրանկ Ռավիոն շատ ժամանակ է անցկացրել սոցցանցերում և Դիդիե Դեշամին պատմել է, թե ինչ բովանդակություն ունեն ֆուտբոլիստների գրառումները, ինչպես նաև […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Տրանսֆերային արժեքի ամենաշատ աճ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») – 20 մլն եվրո (արժեքը թարմացումից հետո` 170 մլն) Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի») – 20 մլն եվրո (110 մլն) Բուկայո Սակա («Արսենալ») – 20 մլն եվրո (90 մլն) Գաբրիել Մարտինելի […]
Ավելին
Անգլիալան Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Բրենթֆորդի» նկատմամբ։ Մանկունյական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը, ով 72-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ ու դրեց հանդիպման վերջակետը։ Նշենք, որ ֆրանսիացի պաշտպանը «կարմիր սատանաների» շարքերը համալրելուց հետո խփեց իր առաջին գոլը։ Հիշեցնենք, որ 29-ամյա […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Բրենթֆորդի» դեմ Հանդիպման մեծ մասում «կարմիր սատանաներն» ունեին տարածքային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Ռալֆ Ռանգնիկի թիմը մրցակցին ջախջախեց 3:0 հաշվով։ Մանկունյական ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկնան Բրունո Ֆերնանդեշը, Կրիշտիանու Ռոնալդուն ու Ռաֆայել Վարանը։ Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» վաստակեց 58 […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է «Ռեալ Մադրիդից» հեռանալու պատճառների մասին. «Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո երկրպագուները քեզ չեն շնորհավորում։ Նրանք միայն ասում են` «Շատ լավ է, իսկ այժմ կպայքարենք հաջորդի համար»։ Ես այդ մրցանակը հաղթել եմ ոչ թե մեկ, այլ չորս անգամ, սակայն երկրպագուներն ինձ միշտ նույն բանն են ասել։ Երբեմն ես մտածում […]
Ավելին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, իր պաշտոնական կայքում ամփոփել է 2021 թ. ամառային տրանսֆերային պատուհանը` ներկայացնելով թվեր ու փաստեր։ 2021 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում կատարվել է 7481 միջազգային տրանսֆեր (2020 թ.` 7771)։ Ակումբներն այդ տրանսֆերներն իրականացնելու համար ծախսել են ընդհանուր 3.72 միլիարդ դոլլար գումար։ 2020 թ. համեմատ` ծախսերը նվազել են 7.5 %-ով (4.02 միլիարդ)։ 2019-ին ընդհանրապես […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը Ռաֆայել Վարանի տրանսֆերի հարցում համաձայնության է հասել «Ռեալ Մադրիդի» հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «կարմիր սատանաները» ֆրանսիացի պաշտպանի դիմաց «արքայական» ակումբին վճարելու են 50 մլն եվրո, իսկ ինքը` Վարանը, նոր ակումբի հետ կնքելու է պայմանագիր մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ 28-ամյա պաշտպանը «Յունայթեդում» վաստակելու է […]
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023