Վարանը պատրաստ է վերադառնալ հարազատ ակումբ

Վարանը պատրաստ է վերադառնալ հարազատ ակումբ

26/12/2023 - 17:25

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է GFFN-ն, ֆրանսիացի պաշտպանը դժգոհ է «կարմիր սատանաների» կազմում իր կարգավիճակից։

Աղբյուրի փոխանցմամբ` 30-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ մանկունյական ակումբից։

Հաղորդվում է, որ Վարանը պատրաստ է, նույնիսկ, վերադառնալ հարազատ ակումբ` «Լանս»։

Ֆրանսիական ակումբը նույնպես շահագրգռված է Վարանին վերադարձնելու հարցում, սակայն վերջինիս բարձր աշխատավարձը կարող է դառնալ գործարքի հիմնական խոչընդոտներից մեկը։

Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Վարանի ու «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի միջև հարաբերությունները խաթարվել են։

Հավելենք, որ Ռաֆայել Վարանը «Լանսի» սան է,որի համակարգում հանդես է եկել 2002-2011 թվականներին, ինչից հետո 11 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»։

Վարանը «Ման. Յունայթեդի» կազմում հանդես է գալիս 2021 թ. հուլիսից` անցկացրած 77 խաղում դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023