Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորկան փուլի վերջին` 10-րդ տուրում Շոտլանդիայի հավաքականը F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Դանիայի ընտրանու դեմ։ Հիմնականում հավասար պայաքարում ընթացած խաղում շոտլանդացիները հաղթեցին 2:0 հաշվով։ Տանտերերի կազմից մեկական անգամ աչքի ընկան համապատասխանաբար Ջոն Սուտարն ու Չե Ադամսը։ Այսպիսով, շոտլանդացիներն ընդհատեցին Դանիայի տպավորիչ հաղթարշավն ընթացիկ որակավորման փուլում, որը բաղկացած էր 9 […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Դանիայի հավաքականն F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Ֆարերյան Կղզիների ընտրանու դեմ։ Դանիացիերը ողջ հանդիպման ընթացքում ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն և հաղթեցին 3:1 հաշվով։ Տանտերերին հաղթանակ պարգևեցին Անդրեաս Սկով Օլսենի, Յակուբ Բրուն Լարսենի և Յոաքիմ Մելյեի խփած գոլերը։ Ֆարերյան Կղզիների միակ գոլն էլ խփեց […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Շոտլանդիայի հավաքականը F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Մոլդովայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեծ մասում հյուրերն ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Խաղկաեսերից յուրաքանչյուրում շոտլանդացիների կազմից աչքի ընկան Նաթան Պատերսոնն ու Չե Ադամսը։ Այս խմբում կկայանա ևս երկու հանդիպում. Դանիա – Ֆարերյան Կղզիներ Ավստրիա – Իսրայել […]
Ավելին
Մեկնարկեց ԱԱ-2022-ի որակավորման փուլի 4-րդ տուրը։ F խմբի առաջատար Դանիայի հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցեց Շոտլանդիայի ընտրանու դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց դանիացիների առավելությամբ, որի ֆուտբոլիստները նախքան ընդմիջման գնալն երկու գնդակի առավելություն ստացան, իսկ գոլերի հեղինակներ դարձան համապատասխանաբար Դանիել Վասն ու Յոաքիմ Մելյեն։ Հատկանշական է, որ գոլերը գրանցվեցին 14-րդ ու 15-րդ րոպեներին։ Երկրորդ […]
Ավելին
Հուլիսի 13-ին ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրեց Եվրո-2020-ի «Լավագույն գոլ» մրցանակի հավակնորդներին, որի հաղթողը որոշվելու էր քվեարկության միջոցով։ Եվ ահա, ՈՒԵՖԱ-ն այսօր` հուլիսի 14-ին, հայտնեց, որ Եվրո-2020-ի լավագույն գոլ է ճանաչվել Չեխիայի հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկի` Շոտլանդիայի ընտրանու դարպասը դաշտի կենտրոնից խփած գնդակը։ Աղբյուրի փոխանցմամբ` 25-ամյա հարձակվողը քվեարկության արդյունքում ստացել է 800 հազար ձայն։ Հավելենք, […]
Ավելին
Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Շոտլանդիայի հավաքականը D խմբի շրջանակում Գլազգոյի «Հեմպդեն Պարկ» մարզադաշտում մրցեց Խորվաթիայի ընտրանու դեմ։ Հանդիպումը, կարելի է ասել, մեկնարկեց շոտլանդացիների առավելությամբ, ովքեր խաղասկզբում մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին, սակայն Խորվաթիայի հավաքանի դարպասպահ Դոմինիկ Լիվակովիչը որոշ դրվագներում փրկեց իր թիմին։ Գրոհեցին Սթիվ Կլարկի սաները, սակայն խաղի հաշիվը բացեցին խորվաթները. 17-րդ րոպեին […]
Ավելին
Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Խորվաթիայի հավաքականը մրցում է Շոտլանդիայի դեմ։ Հանդիպման 62-րդ րոպեին խորվաթների ձախ եզրով զարգացած գրոհի արդյունքում Մատեո Կովաչիչը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում հարվածային դիրք դուրս բերեց Լուկա Մոդրիչին, ով, առանց մտածելու, ոտնաթաթի դրսի հատվածով հարվածեց` դառնալով հիասքանչ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ, որը նվիրված է Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի «Բոկա Խունիորս» տեղափոխությանը և Եվրո-2020-ի հունիսի 18-ի խաղային օրվան։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրո-2020-ի` հունիսի 18-ի խաղային վերջին հանդիպման շրջանակում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում չկարողացավ կոտրել Շոտլանդիայի ընտրանու դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը նման է մի խոհարարի, ում հրավիրել են բարձրակարգ ռեստորան, տվել են ամեն ինչ, ու ասել են մի լավ տորթ թխի, իսկ նա գաթայից բացի ոչինչ չի կարողանում թխել։ Անգլիայի […]
Ավելին
Եվրո-2020-ի D խմբի շրջանակում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Շոտլանդիայի հավաքականի դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում, ճիշտ է, անգլիացիներն ունեին տարածքային և խաղային որոշակի առավելություն, սակայն վտանգավոր ու գոլային պահերով Շոտլանդիայի հավաքականը միանշանակ չէր զիջում ավելի զորեղ մրցակցին։ Առաջին իրական գոլային պահը ստեղծեցին Գարեթ Սաութգեյթի սաները, ովքեր 11-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշվը, սակայն […]
Ավելին
1 2 3 4 5 6

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023