ՈւԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեն գործ է բացել, որն առնչվում է Կրիշտիանու Ռոնալդուին: Պատճառն «Աթլետիկոյի» հետ խաղում գոլից հետո հայտնի ժեստն է: Դեռևս հայտնի չէ, թե ինչ պատիժ է սպասվում պորտուգալացուն: Որոշումը կայացվելու է մարտի 21-ին,- հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ նմանօրինակ ժեստի համար Սիմեոնեն պատժվել էր 20 հազար եվրոյով:
Ավելին
Իտալական Ա սերիայի 28-րդ տուրում առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Ջենոային»: Տանտերերը հաղթեցին 2:0 հաշվով: Հանդիպման 72-րդ րոպեին Ստուրարոն հաշվենկատ հարվածով բացել է հաշիվը: 81-րդ րոպեին Պանդևը կրկնապատկել է այն: Մարզչի որոշմամբ Կրիշտիանու Ռոնալդուին հանգիստ էր տրամադրվել և պորտուգալացին բացակայում էր հայտացուցակից: Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունն է կրում: Հատկանշական է, […]
Ավելին
Ներկայացնում ենք տեսանյութ Չեմպիոնների լիգայի ամենահզոր ինտրիգների մասին. ինչպես Այաքսը, Յունայթեդն ու Յուվենտուսը անհավանկան comeback հորինեցին, ինչպես նրանց հաջողվեց 1/4 եզրափակիչ հասնել, որ ակումբն է գլխավոր ֆավորիտը եւ որը «աութսայդերը»։ Տեսանյութ ՉԼ-ի բոլոր թիմերի մասին. Բարսան, Յուվեն, Լիվերպուլն ու մնացածը։ Ստորեւ գրեք, թե ինչ ակնկալիքներ ունեք գալիք հանդիպումներից։
Ավելին
Նյոնում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը. Կիսաեզրափակչի ուղեգրերի համար միմյանց հետ մրցելու են հետևյալ զույգերը. «Այաքս» – «Յուվենտուս»«Լիվերպուլ» – «Պորտու»«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի»«Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ» Կիսաեզրափակչում զույգերի հաղթողները կմրցեն հետևյալ ձևաչափով. «Տոտենհեմ»/«Մանչեսթեր Սիթի» – «Այաքս»/«Յուվենտուս»«Բարսելոնա»/«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ»/«Պորտու» Քառորդ եզրափակչի հանդիպումները կայանալու են ապրիլի 9/10-ին և 16/17-ին:
Ավելին
Ներկայացնում ենք մեր հերթական ծաղրանկարը: Ֆուտբոլային աշխարհի վերջին օրերի թեմաներից մեկը Ռոնալդուի պատասխան ժեստն էր Սիմեոնեին: Արգենտինացի մասնագետն այդ առիթով ասել էր. «Ինչպես ես, նա նույնպես ցանկանում էր բնավորություն ցույց տալ: Ռոնալդուն լավագույնն է աշխարհում».
Ավելին
«Յուվենտուսի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում «Ատլետիկոյին» հաղթելուց (3:0, ընդհանուր 3:2) հետո պատասխանել է լրագրողների հարցերին. «Մենք իդեալական չէինք, բայց կարողացանք հիանալի պահպանել կենտրոնացվածությունը: Կար ռիսկ, որ մենք խաղին կգնանք հիստերիկ հոգեվիճակում, քանի որ շատ էին խոսակցությունները comeback-ի մասին: Մենք ունեինք 95 րոպե առաջադրանքը կատարելու համար և դա մեզ մոտ ստացվեց:Թիմը արժանացավ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսը» 3:0 հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»: Հեթ-տրիկ ձևակերպած Ռոնալդուն գոլը տոնելիս ժեստ է ցույց տվել, որը պատասխան էր առաջին խաղում Դիեգո Սիմեոնեի նմանատիպ ժեստին. «Աթլետիկոյի» մարզիչը խոսել է այդ մասին. «Նա տեսել է, թե ինչպես եմ ես նույն ժեստը արել «Վանդա Մետրոպոլիտանայում: Ինչպես ես, նա նույնպես ցանկանում էր բնավորություն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաի շրջանակում կայացան 2 հանդիպումներ: «Յուվենտուսը» հյուրընկալել էր Մադրիդի «Աթլետիկոյին» և հաղթեց 3:0 հաշվով: ՀԵթ-տրիկ է ձևակերպել Կրիշտիանու Ռոնալդուն՝ աչքի ընկնելով 27-րդ, 48-րդ և 86-րդ րոպեներին. խաղավերջում պորտուգալացին հստակ է իրացրել 11 մետրանոցը: Այս հաղթանակը ընդհանուր դիմակայությունում 3:2 հաշվով առավելություն է պարգևում «Յուվեին»: Ալեգրիի թիմը քառորդ եզրափակչում է: Զուգահեռաբար կայացած […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակում կկայանան 2 հանդիպումներ: Հանդիպումների մեկնարկը Երևանի ժամանակով 00:00-ին է: «Յուվենտուս» – «Աթլետիկո». մեկնարկային կազմեր «Յուվենտուս». Շեսնի, Կիելինի, Բոնուչի, Կանսելո, Սպինազոլա, Ջան, Մաոտւիդի, Պյանիչ, Բերնարդեսկի, Մանջուկիչ, Ռոնալդու «Աթլետիկո». Օբլակ, Գոդին, Խուանֆրան, Արիաս, Խիմենես, Սաուլ, Ռոդրիգո, Լեմար, Կոկե, Գրիզման, Մորատա «Մանչեսթեր Սիթի» – «Շալկե». մեկնարկային կազմեր «Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Դանիլո, […]
Ավելին
1 94 95 96

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023