Անգլիակակ Չեմպիոնշիփը ներկայացնող «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Կարլոս Ալկարասը կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հայտնում է, «բյանկոներիները» գործարքի հարցում վերջնական համաձայնության են հասել «սրբերի» հետ։ Թուրինյան ակումբը մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալի արգենտինացի ֆուտբոլիստին։ Աղբյուրի փոխանցմամբ` վարձակալական պայմանագրում առկա է լինելու նաև ոչ պարտադիր գնման իրավունք։ Թուրինյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքների դիմաց […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց հետնապահների թվում ընթացող «Էմպոլիի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց. արձանագրվեց 1:1 հաշիվը։ 50-րդ րոպեին «բյանկոներիների» կազմից հաշիվը բացեց Դուշան Վլահովիչը, իսկ հյուրերի պատասխան գոլը 70-րդ րոպեին խփեց Տոմազո Բալդանզին։ Հանուն արդարության` ընգծենք, որ տանտերերը 18-րդ րոպեին խաղում էին 10 ֆուտբոլիստներով. դաշտից […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրում «Յուվենտուսը» «Վիա դել Մարե» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Լեչչեի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «բյանկոներիները» երկրորդ 45 րոպեների ընթացքում ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին հաղթելով 3:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Դուշան Վլահովիչը, ով Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 11 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ երկրորդ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի վերջին խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Սասուոլոյի» դեմ։ Հանդիպման մեծ մասում թուրինյան ակումբն ուներ խաղային առավելություն` մրցակցին հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Դուշան Վլահովիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆեդերիկո Կիեզան։ Նշենք, որ «բյանկոներիները» բոլոր մրցաշարերի շրջանակում արդեն 17 խաղ է անպարտելի են` այդ […]
Ավելին
Անցնող օրերին կայացան Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Ֆիորենտինա» 0:0 (11 մ – 5:4) «Բոլոնիա» «Լացիո» 1:0 «Ռոմա» «Միլան» 1:2 «Ատալանտա» «Յուվենտուս» 4:0 «Ֆրոզինոնե» Մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը. «Ֆիորենտինա» – «Ատալանտա» «Լացիո» – «Յուվենտուս» Նշենք, որ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչները բաղկաղած են երկու դիմակայություններից։ Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 3-ին, […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի վերջին դիմակայությունում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «բյանկոներիներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմից փայլեց Արկադիուշ Միլիկը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կենան Յիլդիզը։ Այսպիսով, թուրինյան ակումբը դուրս եկավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Լացիոյի» դեմ։ Հ․Գ․ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յուվենտուսը» պատրաստ է 2024 թ. ամռանը գնել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ 23-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է թուրինյան ակումբի` իր ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրվածության մասին. «Մենք ոչինչ չենք լսել «Յուվենտուսի»` Էդուարդի նկատմամբ հտաքրքրվածության մասին։ Նա «Կրասնոդարի» ֆուտբոլիստ է»,- Պիմենտայի խոսքերը մեջբերում է «РБ Спорт»-ը։ Հավելենք, որ Սպերցյանն ընթացիկ […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լիլի» կենտրոնական պաշտպան Տիագո Ջալոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում շատ մոտ են վերջնական համաձայնության գալուն։ Աղբյուրի փոխանցմամբ` «բյանկոներիները» պորտուգալացի ֆուտբոլիստի դիմաց «շներին» վճարելու են 3,5 մլն եվրո։ Բացի այդ, «Լիլը» Ջալոյի հաջորդ վաճառքից ունենալու է նաև 10% մասնաբաժին։ 23-ամյա պաշտպանը […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, հնարավոր է, 2024 թ. ամռանը փոխի ակումբային գրանցումը։ Bookmaker Ratings-ը, հղում կատարելով «РБ Спортс»-ին, հայտնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Աղբյուրի փոխանցմամբ` 2023 թ. դեկտեմբերին թուրինյան ակումբը հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում բանակցություններ է վարել «ցլերի» ներկայացուցիչների հետ, որոնք շարունակվելու են 2024 թ. ամռանը։ Բանն այն է, որ ինքը` […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի կենտրոնական և վերջին հանդիպումը կայացավ Թուրինի «Ալիանց» մարզադաշտում։ Հանդիպումն անցավ բավական լարված և համառ պայքարում, որի ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բյանկոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմին հաղթանակ պարգևեց 47-րդ րոպեին Ադրիեն Ռաբիոյի խփած միակ գոլը։ Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» վաստակեց 43 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ […]
Ավելին
1 2 3 4 96

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023