Մոհամեդ Սալահը խոսել է «Չելսիի» դարպասը խփած իր գոլի մասին: «Ես չէի մտածում, ես ուղղակի զգացի: Սովորաբար ես խփում եմ ոտնաթաթի ներսի մասով, բայց այս անգամ ուղղակի ամբողջ ուժով հարվածեցի, քանի որ դարպասը բավականին հեռու էր: Իմ բախտը մի փոքր բերեց, որ գնդակն այդպես մտավ դարպասը»,- Սալահի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Ավելին
ԱՊԼ-ի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդում»: «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթեց «Չելսիին»: Առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտ ունեցավ: Հանդիպման 51-րդ րոպեին աջ եզրից Հենդերսոնի փոխանցումից հետո Մանեն բացել է հաշիվը: Ընդամենը 2 րոպե անց Մո Սալահը ֆանտաստիկ գոլով կրկնապատկել է այն: Այս հաղթանակից հետո Կլոպի գլխավորած թիմը 85 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մեկ հանդիպում պակաս […]
Ավելին
ԱՊԼ-ի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել է «Չելսիին»: Հանդիպման 53-րդ րոպեին Մոհամեդ Սալահը ֆանտաստիկ գոլով կրկնապատկել է հաշիվը:
Ավելին
ԱՊԼ-ի 33-րդ տուրում կայացավ «Սաութհեմփթոն» – «Լիվերպուլ» հանդիպումը: «Սրբերը» պարտվեցին 1:3 հաշվով: Հանդիպման մեկնարկից 9 րոպե անց Շեյ Լոնգը բացել է հաշիվը: 36-րդ րոպեին Կեյտան խփել է պատասխան գոլը: Հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Սալահն արագ հակագրոհի վերջնամասում գնդակն ուղարկել է դարպասը: 6 րոպե անց էլ Ֆիրմինոյի հաշվենկատ փոխանցումից հետո հարձակման կրակագծում հայտնված Ջորդան […]
Ավելին
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը պատմել է ընթացիկ մրցաշրջանում իր և թիմի առաջադրանքների մասին: «Անկեղծ ասած՝ ինձ համար ամենահեղինակավոր մրցաշարը Չեմպիոնների լիգան է: Բայց ամբողջ քաղաքի և ակումբի երազանքը ԱՊԼ-ն է: Դրա համար ես պատրաստ եմ զոհաբերել իմ երազանքը հանուն իրենց երազանքի: Բայց եթե մենք կարողանանք հաղթել երկու մրցաշարերում, հրաշալի կլինի. հենց դա էլ մենք փորձում […]
Ավելին
1 18 19 20

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023