Հայտնի են Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող 3 ֆուտբոլիստների անունները

Հայտնի են Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող 3 ֆուտբոլիստների անունները

22/12/2019 - 17:30

Ֆուտբոլի Աֆրիկայի կոնֆեդերացիան՝ CAF-ը, Twitter-ի իր պաշտոնական էջում հրապարակել է այն 3 աֆրիկացի խաղացողի անուններն, ովքեր կպայքարեն Աֆրիկայի տարվա լավագույն խաղացողի կոչման համար։

Լավագույն եռյակում են հայտնվել Ալժիրիր հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» եզրային կիսապաշտպան Ռիյադ Մարեզը, ինչպես նաև «Լիվերպուլի» հարձակման եզրերի առաջատարները՝ եգիպտացի Մոհամեդ Սալահն ու սենեգալցի Սադիո Մանեն։

Հաղթողը հայտնի կդառնա 2020 թվականի հունվարի 7-ին՝ Եգիպտոսում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ։ Հիշեցնենք, որ նախորդ երկու դեպքում մրցանակին արժանացել է Մո Սալահը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023