Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել կիսապաշտպան Էմիլ Սմիթ Ռոուի հետ։ Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հատկանշական է, որ 20-ամյա ֆուտբոլիստը, նոր մրցաշրջանից սկսած, հանդես կգա «10» համարի մարզաշապիկով, որը Մեզութ Օզիլի ` թիմից հեռանալուց հետո ազատ էր մնացել։ Ժամանակին այդ խաղահամարով «զինագործների» […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Գերմանիայի հավաքականի երկրպագուների՝ իր հասցեին հնչեցրած քննադատության մասին․ «2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո ես հայտարարեցի, որ Մեսութ Օզիլի՝ հավաքականից հեռանալն ինձ այնքան էլ դուր չի եկել, ինչից հետո շատերն սկսեցին ինձ համարել նացիստ։ Շատերին թվում էր, թե ինձ կարելի է անվանել, ինչպես ուզում են, սակայն ես հաղթահարեցի այդ ամենը։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ֆեներբախչեի» պաշտոնական կայքը, ակումբը Մեզութ Օզիլի տեղափոխության հարցում համաձայնության է հասել «Արսենալի» հետ։ Թուրքական արմատներով գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխության մասին լուրը հաստատել է նաև լոնդոյնան ակումբի մամուլի ծառայությունը։ Ըստ Transfermarkt.com-ի՝ Օզիլի ու «Ֆեներբախչեի» միջև պայմանագիրը կնքվել է մնչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Հատկանշական է, որ «Ֆեներբախչեն» ու «Արսենալը» խաղացողի տեղափոխության մասին մանրամասներ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է A Bola-ն, Թուրքիայի Սուպեր լիգան ներկայացնող «Ֆեներբախչեն» հետաքրքրված է «Ռեալի» վինգեր Էդեն Ազարի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ֆեներբաչխեն» ցանկանում է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը վարձակալել բելգիացի ֆուտբոլիստին։ Այդ գաղափարի մասին թուրքական ակումբը պատրաստվում է առաջարկ կատարել «արքայական» ակումբին, սակայն, «Ռեալը», դժվար թե, ընդունի այդ տարբերակը։ Էդեն Ազարը 2019 թվականի ամռանը 115 մլն եվրոյի […]
Ավելին
«Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը վերջապես լքում է լոնդոնյան ակումբը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով The Athletic-ի թղթակից Դավիդ Օրնշտայնին, թուրքական ծագմամբ գերմանացի կիսապաշտպանը պայմանագրի խզման հարցում համաձայնության է հասել «զինագործների» հետ։ Այդ գործընթացի ավարտին ընդամենը ժամեր են բաժանում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա ֆուտբոլիստի նոր ակումբը լինելու է Թուրքիայի Սուպեր լիգան ներկայացնող «Ֆեներբախչեն»։ […]
Ավելին
Օրեր առաջ «Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը Twitter-ի իր միկրոբլոգում պատասխանել է երկրպագուների հարցերին։ 32-ամյա ֆուտբոլիստի հետևորդներից մեկը նրան հարցրել է՝ կավարտեր ֆուտբոլիստի կարիերան, թե կտեղափոխվեր «Տոտենհեմ», որին Օզիլը պատասխանել է հետևյալ կերպ․ «Պարզ հարց․ կավարտեի կարիերաս»։ Հունվարի 15-ին՝ ուշ երեկոյան, «Տոտենհեմը» ԱՊԼ-ի 16-րդ տուրից հետաձգված հանդիպման շրջանակում մրցելու է «Ֆուլհեմի» դեմ։ Այդ հանդիպման նախախաղային ասուլիսի […]
Ավելին
«Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը նշել է, որ հավանություն չի տալիս, թե ինչպես են մի շարք ժամանակակից ֆուտբոլիստներ տոնում իրենց խփած գոլերը։ Գերմանացի կիսապաշտպանը մասնավորապես տվել է «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի և «Բարսելոնայի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանի անունները։ «Տարբեր պարային դրվագներ, դիմակներ․․․․ Մի շարք ֆուբտոլիստներ նույնիսկ ինչ-որ պարագաներ են պահում գուլապների մեջ և […]
Ավելին
«Արսենալի» և Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մեզութ Օզիլը Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում գրառում է կատարել՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական հատվածում տիրող իրավիճակին․ «Ինձ համար կարևոր է, որ ամբողջ աշխարհում իմանան այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի շրջանը իրավականորեն և միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն այն ներկա պահին անօրինական կերպով օկուպացված է։ 2008 թվականի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան […]
Ավելին
Ամերիկյան աշխարհահռչակ Forbes պարբերականը ներկայացրել է 2019 թվականի հունիսի 1-ից մինչև սույն թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այդ ընթացքում վաստակել է 105 մլն դոլար, որից 60 մլնը աշխատավարձ և պարգևավճար է, իսկ մյուս 45-ը՝ գովազդային պայմանագրերից է ստացվել։ Պորտուգալացի […]
Ավելին
«Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլի երկրպագուն տղային կանվանի Օզիլ, սակայն նրա դա թույլ կտա միայն մեկ պայմանով։ Մարտի 5-ին Twitter-ի օգտատեր Ջեք Ռոբինսոնը նշելով Մեզութ Օզիլին՝ կատարել է հետևյալ գրառումը․ «Իմ կինը երեխայի է սպասում, որը կծվնի հուլիսին։ Նա ասել, որ եթե դու պատասխանես այս գրառմանը, ապա թույլ կտա նրան անվանենք Օզիլ։ Մի հիասթափեցրու ինձ»։ Խաղացողն […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor