Կրոսն ու Օբամեյանգը ինչ-որ բան չեն կիսել Twitter-ում

Կրոսն ու Օբամեյանգը ինչ-որ բան չեն կիսել Twitter-ում

13/11/2020 - 19:07

«Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը նշել է, որ հավանություն չի տալիս, թե ինչպես են մի շարք ժամանակակից ֆուտբոլիստներ տոնում իրենց խփած գոլերը։ Գերմանացի կիսապաշտպանը մասնավորապես տվել է «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի և «Բարսելոնայի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանի անունները։

«Տարբեր պարային դրվագներ, դիմակներ․․․․ Մի շարք ֆուբտոլիստներ նույնիսկ ինչ-որ պարագաներ են պահում գուլապների մեջ և գոլից հետո դրանք հանում են։ Իմ գործընկեր Օբամեյանգը մի անգամ գոլի տոնախմբության ժամանակ ինչ-որ սուպերհերոսի դիմակ էր դրել։ Դա ինձ համար չափազանցված է։

Կարծում եմ, որ դա միանշանակ լավագույն օրինակը չէ երիտասարդների համար։ Խոսքը նաև Գրիզմանի ձեռքի շարժումների մասին է, որը նա անում է գոլը խփելուց հետո։

Ինձ միշտ դուր է եկել, թե ինչպես է իր գոլերը տոնել Գերդ Մյուլերը․ նա պարզապես ցատկում էր և վեր էր բարձրացնում իր վարտիքը։ Ա՜յ, դա անկեղծ ուրախություն էր, ոչ ավելին։ Ներքուստ ես շատ երջանիկ մարդ եմ, երբ գոլի հեղինակ եմ դառնում, սակայն դա արտաքնապես չի երևում»,- նշել է Կրոսը Einfach mal Luppen պոդկաստի շրջանակում։

«Արսենալի» հարձկավող Պիեր-Օբամեյանգն իր հերթին արձագանքել է Կրոսի վերոնշյալ ասածներին՝ Twitter-ի իր օգտհաշավում կատարելով հետևյալ գրառումը․

«Ի դեպ, այդ Տոնի Կրոսը երեխաներ ունի՞։

Պարզապես հիշեցնելու համար նշեմ, որ ես դա մի քանի անգամ արել իմ որդում համար և նորից կկրկնեմ այդ ժեստը։ Ցանկանում եմ, որ օրերից մի օր դու էլ երեխաներ ունենաս, քանի որ դա հնարավորություն է տալիս նրանց այնքան ուրախացնել, ինչպես այս տարրական դպրոցի աշակերտներին (խմբ․՝ խոսքը գրառման շրջանակում կցված լունասանկարի գրության մասին է)։ Մի մոռացեք կրել դիմակներ և պինդ եղեք»,- գրել է գաբոնցի հարձակվողը։

Օբամեյանգի այդ գրառումը Տոնի Կրոսի կողմից անպատասխան չի մնացել և նա գրել է հետևյալը․

«Այս Տոնի Կրոսն ունի 3 երեխա»։

Օբամեյանգն ու Կրոսը այսքանով կարծես թե սահմանափակվել են, սակայն իր խաղընկերոջ կողքին է կանգնել Մեզութ Օզիլը, ով նույնպես այդ թեմայով գրառում է կատարել Twitter-ում․

«Ամենալավ տոնումը»։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023