Պաշտոնական. Մեզութ Օզիլը փոխել է ակումբային գրանցումը

Պաշտոնական. Մեզութ Օզիլը փոխել է ակումբային գրանցումը

15/07/2022 - 15:05

Ինչպես տեղեկացնում է «Իստանբուլ Բաշակշեհիրի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայամանագիր է կնքել «Ֆեներբախչեի» կիսապաշտպան Մեզութ Օզիլի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է «1+1» ձևաչափով, իսկ գերմանացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «10» համարի մարզաշապիկով։

Նշենք, որ 33-ամյա կիսապաշտպանը «Ֆեներբախչեի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 36 հանդիպում` դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հաղորդվում է, որ Օզիլը «Ֆեների» ղեկավարության ու մարզչական շտաբի հետ տարաձայնություններ է ունեցել, այդ պատճառով էլ սույն թվականի մարտից որևէ հանդիպման չի մասնակցել։

Հիշեցնենք, որ Մեզութ Օզիլն առավել հայտնի է «Ռեալ Մադրիդի» (2010-13 թթ., 159 հանդիպում, 27 գոլ և 80 գոլային փոխանցում), «Արսենալի» (2013-2021 թթ., 254 հանդիպում, 44 գոլ և 77 ասիստ) և Գերմանիայի հավաքականի (2009-2018 թթ., 92 հանդիպում, 23 գոլ և 40 գոլային փոխանցում) կազմում ունեցած մրցելույթներով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023