Պաշտոնական․ Օզիլը տեղափոխվեց Ֆեներբախչե

Պաշտոնական․ Օզիլը տեղափոխվեց Ֆեներբախչե

24/01/2021 - 18:32

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ֆեներբախչեի» պաշտոնական կայքը, ակումբը Մեզութ Օզիլի տեղափոխության հարցում համաձայնության է հասել «Արսենալի» հետ։

Թուրքական արմատներով գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխության մասին լուրը հաստատել է նաև լոնդոյնան ակումբի մամուլի ծառայությունը։

Ըստ Transfermarkt.com-ի՝ Օզիլի ու «Ֆեներբախչեի» միջև պայմանագիրը կնքվել է մնչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Հատկանշական է, որ «Ֆեներբախչեն» ու «Արսենալը» խաղացողի տեղափոխության մասին մանրամասներ չեն հայտնում։ Հայտնի էր դարձել, որ «զինագործներն» ու Օզիլը օրեր առաջ համաձայնության էին հասել պայմանագրի խզման հարցում։

Հիշեցնենք, որ Մեզութ Օզիլը «Արսենալի» շարքերը համալրել էր 2013 թվականի ամռանը։ Այդ ժամանակ լոնդոնյան ակումբը «Ռեալին» վճարեց ակումբի համար ռեկորդային՝ 47 մլն եվրո, իսկ մինչև այժմ նա «Արսենալի» կազմում անցկացրել է 254 հանդիպում՝ դառնալով 44 գոլի և 77 գոլայն փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023