Օզիլը շուտով նոր ակումբ կունենա

Օզիլը շուտով նոր ակումբ կունենա

17/01/2021 - 00:24

«Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը վերջապես լքում է լոնդոնյան ակումբը։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով The Athletic-ի թղթակից Դավիդ Օրնշտայնին, թուրքական ծագմամբ գերմանացի կիսապաշտպանը պայմանագրի խզման հարցում համաձայնության է հասել «զինագործների» հետ։ Այդ գործընթացի ավարտին ընդամենը ժամեր են բաժանում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա ֆուտբոլիստի նոր ակումբը լինելու է Թուրքիայի Սուպեր լիգան ներկայացնող «Ֆեներբախչեն»։ Օզիլը հունվարի 18-ին պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։

Մեզութ Օզիլը նույնպես ակնրակել է, որ պատրաստվում է տեղափոխվել «Ֆեներբախչե»՝ Twitter-ում կիսվելով թուրքական ակումբի գրառումներից մեկով։

Հիշեցնենք, որ Մեզութ Օզիլը 2013 թվականի ամռանը 47 մլն եվրոյի դիմաց «Ռեալից» տեղափոխվեց «Արսենալ»։ Մինչ այժմ ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 254 հանդիպում՝ դառնալով 44 գոլի և 77 գոլային փոխանցման հեղինակ։ Օզիլն ընթացիկ մրցաշրջանում Միկել Արտետայի և ակումբի ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով չի հայտավորվել որևէ մրցաշարի, հետևաբար՝ չի անցկացրել որևէ հանդիպում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023