«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին հայտնել է, որ կուզեր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Այն փաստը, որ ես խաղացել եմ Մադրիդի «Ատլետիկոյում», չի խանգարի տեղափոխվել «Ռեալ»։ Դուք չեք կարող մերժել աշխարհի լավագույն ակումբների առաջարկները։ Ես մեկ տարվա պայմանագիր ունեմ «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Ինչ-որ պահ մենք պետք է նստենք ու բանակցենք, բայց «Ռեալն» ինձ […]
Ավելին
«Սևիլիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Լուիս Գարսիա Պլասան, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ 53-ամյա մասնագետը նախկինում մարզել է «Ալավեսը», «Մալյորկան», «Վիլյառեալը», «Խետաֆեն», «Լևանտեն», «Էլչեն» և այլ ակումբներ։ Նա աշխատել է նաև Մերձավոր Արևելքում` գլխավորելով «Բանի Յասը» (ԱՄԷ) և «Ալ Շաբաբը» (Սաուդյան Արաբիա)։ «Սևիլիան» […]
Ավելին
«Սևիլիան» Մաթիաս Ալմեյդային ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Անդալուզյան ակումբն արգենտինացի մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 32 խաղում տարել է 10 հաղթանակ, գրանցել 7 ոչ-ոքի, կրել 15 պարտություն։ «Բլանկուռիխոսը» Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 29 խաղում 31 միավոր է վաստակել ու 15-րդ տեղում է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարիերան կշարունակի «Օռլանդո Սիթիում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2029թ. հունվարի 1-ը։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2026թ. հուլիսի 1-ից։ 35-ամյա ֆուտբոլիստն անցնող շաբաթվա ընթացքում կմեկնի ԱՄՆ ու բուժզննում կանցնի ՄԼՍ-ը ներկայացնող ակումբի համար։ Նա Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբում կխաղա «7» համարի մարզաշապիկով։ «Օռլանդոն» դեռ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Ալավեսը» մրցակցի դաշտում 4:3 հաշվով թրիլերային հաղթանակ է տարել «Սելտայի» նկատմամբ։ Տանտերերը Ֆերան Յուտգլայի դուբլի և Ուգո Ալվարեսի խփած գոլի շնորհիվ 37-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 3:0 հաշվով, բայց բասկյան ակումբը կարողացել է անհավանական comeback անել։ Կիկե Ֆլորեսի գլխավորած թիմից երկու գոլ խփել է Տոնի Մարտինեսը, մեկական անգամ էլ աչքի […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում կայացավ մադրիդյան հերթական դերբին. «Ռեալը» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»։ Հաշիվը 33-րդ րոպեին հյուրերից բացեց թիմի նորեկ Ադեմոլա Լուքմանը` եզրափակելով բավական գեղեցիկ գրոհը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում «արքայական» ակումբը շատ արագ ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 52-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Վինիսիուսը, իսկ 55-րդ րոպեին` Ֆեդերիկո Վալվերդեն։ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 1:0 հաշվով դժվարությամբ հաղթեց «Ռայո Վալեկանոյին»։ «Բլաուգրանայի» հաղթական գոլը 24-րդ րոպեին խփեց թիմի ավագ Ռոնալդ Արաուխոն։ Երկրորդ խաղակեսում հյուրերը մի շարք իրական գոլային պահեր ստեղծեցին ու կարող էին խուսափել պարտությունից։ 63-րդ րոպեին Ունայի Լոպեսի հարվածից հետո ֆանտաստիկ սեյվ կատարեց կատալոնական գրանդի դարպասապահ Ժոան Գարսիան։ 83-րդ րոպեին […]
Ավելին
Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի պաշտոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 62-ամյա մասնագետն առաջին անգամ բասկյան ակումբը մարզել է 2003-05 թվականներին։ Նա պաշտոնին վերադարձել է 2013 թվականին` ակումբը մարզելով մինչև 2017 թվականը։ Վալվերդեն «Ատլետիկը» երրորդ անգամ գլխավորեց 2022թ. հուլիսին։ Բիլբաոն ներկայացնող ակումբը պատմության մեջ ամենաշատ հանդիպումները (492) անցկացրել է […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Լրագրող Արանչա Ռոդրիգեսի տվյալներով` բելգիացի դարպասապահը խաղադաշտից կբացակայի մոտ 6 շաբաթ։ 33-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրի հանդիպումը։ Նա «արքայական» ակումբին չի օգնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բավարիայի» դեմ կայանալիք երկու խաղում էլ։ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 5:2 հաշվով ջախջախեց «Սևիլիային»։ «Բլաուգրանայից» փայլեց Ռաֆինիան` գրանցելով հեթ-տրիկ։ Բրազիլացի վինգերը երկու անգամ աչքի ընկավ 11-մետրանոցից։ Կատալոնական գրանդից մեկական գոլ խփեցին Դանի Օլմոն ու Ժոաու Կանսելուն։ Անդալուզյան ակումբից մրցակցի դարպասը գրավեցին Օսոն ու Ջիբրիլ Սոուն։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 70 միավորով առաջին տեղում է, «Սևիլիան»` 31 միավորով […]
Ավելին
1 … 4 5 6 7 8 … 198

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026