ԱԱ-2026-ի I խմբի առաջին տուրում Ֆրանսիայի ազգային հավաքականը Նյու Յորքում 3:1 հաշվով հաղթեց Սենեգալի թիմին։ «Եռագույններից» դուբլ գրանցեց Կիլիան Մբապեն, գոլ խփեց նաև Բրեդլի Բարկոլիան։ Սենեգալցիներից աչքի ընկավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Իբրահիմա Մբայեն։ Աշխարհի գործող չեմպիոնն այս Մունդիալում վաստակեց առաջին 3 միավորը` գլխավորելով խմբի մրցաշարային աղյուսակը։ I խմբում առաջին տուրի մյուս խաղում կմրցեն Իրաքի ու Նորվեգիայի […]
Ավելին
Ֆրանսիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել` Լիլում 3:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով Հյուսիսային Իռլանդիայի թիմի նկատմամբ։ «Եռագույններից» ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել «Բավարիայի» վինգեր Մայքլ Օլիսեն` գրանցելով հեթ-տրիկ։ Բրիտանացիների գոլը խփել է Պատրի Քելին։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն Մունդիալի շրջանակում` I խմբի առաջին տուրում հունիսի 16-ին մրցելով Սենեգալի […]
Ավելին
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդե Դեշամն աշխարհի 2026թ. առաջնության ավարտից հետո կարող է աշխատանքի անցնել Մադրիդի «Ռեալում», տեղեկացնում է RMC Sport-ը։ 57-ամյա մասնագետն «արքայական» ակումբը գլխավորելու թեկնածուներից մեկն է դարձել։ Մադրիդյան գրանդն այժմ մարզող Ալվարո Առբելոային, առանց նշանակալի հաջողության, չի հաջողվի պահել պահել պաշտոնը։ «Լոս բլանկոսի» ղեկավարներն ընթացիկ մրցաշրջանում տիտղոսներ նվաճելու հարցում այլևս լավատես […]
Ավելին
Ֆրանսիայի ազգային հավաքականն ԱՄՆ-ի Լենդովեր քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Կոլումբիայի թիմի հետ` հաղթելով 3:1 հաշվով։ «Եռագույններից» դուբլ գրանցեց ՊՍԺ-ի վինգեր Դեզիրե Դուեն` հավաքականում խփելով անդրանիկ գոլերը։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմից աչքի ընկավ նաև «Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը։ «Լոս Կաֆետերոսի» գոլը խփեց արգենտինական «Ռոսարիո Սենթրալի» վինգեր Խամինտոն Կամպասը։ Ֆրանսիացիները հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն հունիսի 4-ին` մրցելով […]
Ավելին
«Քրիսթալ Փելասի» պաշտպան Մաքսենս Լակրուան հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական, հայտնում է «եռագույնների» մամուլի ծառայությունը։ 25-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիացիների հայտացուցակում փոխարինել է վնասվածք ստացած «Արսենալ» պաշտպան Վիլիամ Սալիբային։ Լակրուան կարիերայում առաջին անգամ է հրավիրվել ազգային թիմ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը մարտի 26-ին ընկերական խաղում կմրցի Բրազիլիայի հավաքականի դեմ, իսկ մատի 29-ին` Կոլումբիայի։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հրապարակել է առաջիկա ընկերական հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ – Լյուկա Շևալյե (ՊՍԺ), Մայք Մենյան («Միլան», Իտալիա), Բրիս Սամբա («Ռեն»)։ Պաշտպաններ – Վիլիամ Սալիբա («Արսենալ», Անգլիա), Դայո Ուպամեկանո («Բավարիա», Գերմանիա), Իբրահիմա Կոնատե («Լիվերպուլ», Անգլիա), Պիեռ Կալուլու («Միլան»), Մալո Գյուստո («Չելսի», Անգլիա), Թեո Էռնանդես («Ալ Հիլալ», Սաուդյան Արաբիա), Լյուկա […]
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի D խմբի 5-րդ տուրում Ֆրանսիայի ազգային հավաքականը Փարիզում 4:0 հաշվով ջախջախել է Ուկրաինայի թիմին։ «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղում բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմից երկու գոլ և մեկ ասիստ գրանցեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Մայքլ Օլիսեն ու […]
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի D խմբի չորրորդ տուրում Ֆրանսիանի ազգային հավաքականը մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել Իսլանդիայի թիմին. գրանցվեց գոլառատ ոչ-ոքի` 2:2։ «Եռագույնները» հանդիպման գրեթե ամբողջ ընթացքում տոտալ առավելություն ունեին։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը գնդակին տիրում էր ժամանակի 70 տոկոսը, կատարեց 20 հարված, 9-ը` դիպուկ, բայց չհաջողվեց հաղթանակ կորզել։ «Վիկինգների» երկու դիպուկ հարվածն […]
Ավելին
ՖՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Ֆրանսիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի առաջին հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ «Եռագույնների» գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Մայք Մենյան («Միլան», Իտալիա), Լյուկա Շևալյե (ՊՍԺ), Բրիս Սամբա («Ռեն»)։ Պաշտպաններ – Լյուկա Դին («Ասթոն Վիլա», Անգլիա), Մալո Գուստո («Չելսի», Անգլիա), Լյուկա Էռնանդես (ՊՍԺ), Տեո Էռնանդես («Ալ […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության երրորդ տեղի խաղում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Գերմանիայի թիմի դեմ։ «Եռագույնները» Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի գոլի ու ասիստի շնորհիվ հաղթեց 2:0 հաշվով։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմից մեկ գոլ էլ խփեց Մայքլ Օլիսեն։ Նշենք, որ Մբանե Ֆրանսիայի հավաքականում խփած գոլերի քանակը հասցրեց 50-ի։ Այդ ցուցանիշով ռեկորդակիրը Օլիվիե Ժիրուն է, որն աչքի է ընկել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026