Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը, «բունդեսմանշաֆթի» երկու ֆուտբոլիստներ Յոնաս Հոֆմանը («Բորուսիա Մյունխենգլադբախ») և Մարսել Հալշտենբերգը («Լայպցիգ») վարակվել են կորոնավիրուսով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարակակիրների մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների։ Երկու ֆուտբոլիստներն էլ ինքնամեկուսացել են։ Հոֆմանի ու Հալշտենբերգի վարակվելուց հետո Գերմանիայի հավաքականի մյուս բոլոր ֆուտբոլիստները, մարզչական անձնակազմը և աշխատակիցները թեստավորվել են․ բոլոր թեստերի պատասխանը […]
Ավելին
«Լիվերպուլի», «Ռեալի», «Բավարիայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն շուտով կդառնա «Բորուսիա Մյունխենգլադբախի» նոր գլխավոր մարզիչ։ Այդ մասին տեղեկացնում է The Gurdian-ի թղթակից Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 39-ամյա մասնագետը «Բորուսիայի» գլխավոր մարզիչ կդառնա հաջորդ մրցաշրջանի մեկնարկից՝ փոխարինելով Մարկո Ռոզեին, ով գլխավորելու է մյուս «Բորուսիան»՝ «Բորուսիա Դորտմունդը»։ Նշվում է, որ Մյունխենգալդբախը ներկայացնող ակումբն ընտրություն կատարելիս […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն դժգոհ է մնացել իր թիմակիցների գործողություններից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ պատասխան խաղում (2:0): Վերոնշյալ խաղում արգենտինացի հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 75-րդ րոպեին՝ փոխարինելով Բերնարդու Սիլվային և խաղացել ընդամենը 16 րոպե։ Հանդիպման ավարտից հետո Ագուերոն դիմել է «քաղաքաբնակների» մարզիչներից մեկին՝ ասելով․ «Նրանք […]
Ավելին
«Բորուսիա Մյունխենգլադբախի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Հայկո Ֆյոգելին, որպես պատիժ, ուղարկել են մարզելու ակումբի կանանց թիմը։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, 45-ամյա մասնագետը վերջերս տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ ոչ սպորտային պահվածք է դրսևորել մրցավարի նկատմամբ, ինչից հետո որակազրկվել է երկու խաղով։ Բացի դրանից, նրան ակումբը տուգանել է 1500 եվրոյով և պարտադրել վազագույնը 6 մարզում անցկացնել […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» 2։0 հաշվով հաղթեց «Բորուսիա Մյունխենգլադբախին»։ Մանկունյական ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4։0 հաշվով և պայքարը կշարունակի մրցաշարի 1/4 եզրափակչի շրջանակում։ Պատասխան հանդիպման գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Կևին դե Բրոյնեն ու Իլկայ Գյունդողանը համապատասխանաբար 12-րդ ու 18-րդ րոպեներին։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, ընթացիկ մրցաշրջանում «քաղաքաբնակները» բոլոր մրցաշարերի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» 2։0 հաշվով առավելության հասավ «Բորուսիա Մյունխենգլադբախի» նկատմամբ։ Պեպ Գվարդիոլայի սաներն ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 4։0 հաշվով և պայքարը կշարունակեն մրցաշարի 1/4 եզրափակչում։ Պատասխան հանդիպման 12-րդ րոպեին «Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն ձախ ոտքի գեղեցկագույն հարվածով դարձավ գոլի հեղինակ՝ առաջ մղելով «քաղաքաբնակներին»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում մրցեց Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում, որն, ի դեպ, նույն մարզադաշտում էր կայացել, «քաղաքաբնեկները» երկու գնդակ էին ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։ Հանդիպումը չափազանց ակտիվ սկսեցին անգլիական ակումբի տղաները և արդեն 7-րդ րոպեին կարող էին հաշվի մեջ առաջ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կմրցի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով «քաղաքաբնակների» հաղթանակով։ Հատկանշական է, որ առաջին հանդիպումը նույնպես անցկացվել է «Պուշկաշ Արենայում»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա Պրեմիում» հեռուստաընկերության […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչում հանդիպեցին երկու «բորուսիաները» ․ «Բորուսիա Մյունխենգլադբախը» սեփական հարկի տակ ընդունեց «Բորուսիա Դորտմունդին»։ Առաջին խաղակեսն անցավ փոխնիփոխ գրոհներով։ Երկու կողմերն էլ աչքի ընկնելու մի քանի հնարավորություն ունեին․ անգամ 45+2-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ, սակայն եզրային մրցավարը բարձրացրեց դրոշակը՝ ազդարարելով, որ Մարկուս Թյուրամը խաղից դուրս վիճակում է։ Ինչևէ, առաջին 45 րոպեների […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում «Բորուսիա Մյունխենգլադբախը» սեփական հարկի տակ կմրցի «Բորուսիա Դորտմունդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։45, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
1 3 4 5 6 7 11

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023