Գերմանական Բունդեսլիգայի 16-րդ տուրի շրջանակում առաջատար «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց «Ֆրայբուրգին» և կարողացավ 2։1 հաշվով առավելության հասնել՝ էլ ավելի ամրապնդելով առաջատարի դիրքերը։ Հանդիպման 7-րդ րոպեին Թոմաս Մյուլլերի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Ռոբերտ Լևանդովսկին։ Թիմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում։ Երկրորդ կեսի 62-րդ րոպեին հյուրերի հարձակվող Նիլս Պետերսենը գլխի հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 1։1։ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում Մյունխենգլադբախում միմյանց դեմ մրցեցին տեղի «Բորուսիան» և «Բավարիան»։ Մյունխենյան ակումբը բավական արագ երկու գնդակի առավելություն ստացավ, քանի որ նախ՝ 20-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, ապա՝ 26-րդ րոպեին Լերոն Գորեցկան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ «Բորուսիայի» ֆուտբոլիստները, սակայն, չընկճվեցին և նախքան ընդմիջման գնալը ոչ միայն կրճատեցին, այլև […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուր կենտրոնական խաղերից մեկի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Բորուսիա Մյունխենգլադբախն» ու «Բավարիան»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2020 թվականի բացահայտումների խորհրդանշական հավաքականը։ Հավաքականում ընդգրկվել են 24 տարեկանից ոչ մեծ այն ֆուտբոլիստները, ովքեր առաջին անգամ են ելույթ ունեցել Չեմպիոնների լիգայի շրջանակում։ Հավաքականն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Անատոլի Տրուբին («Շախտյոր») Պաշտխաններ – Քրիստիան Ռոմերո («Ատալանտա»), Զայդու Սանուսի («Պորտու»), Ժյուլ Կունդե («Սևիլիա»), Ալֆոնսո Դևիս («Բավարիա») Կիսապաշտպաններ […]
Ավելին
Դեկտեմբերի 15-ին մեկնարկեց գերմանական Բունդեսլիգայի 12-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղն ավարտվեց անհավանական սցենարով։ Մեկնարկային խաղում «Այնտրախտը» սեփական հարկի տակ մրցում էր «Բորուսիա Մյունխենգլադբախի»։ դեմ։ Հանդիպման 14-րդ րոպեին Լարս Շտինդլը առաջ մղեց մյունխենգլադբախցիներին, սակայն նախքան ընդմիջման գնալը տանտերերը երերք անգամ գրավեցին Յան Զոմերի պաշտպանած դարպասը․ դուբլի հեղինակ դարձավ Անդրե Սիլվան, իսկ մեկ գնդակ էլ գրանցվեց Այմեն […]
Ավելին
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Նիոնում՝ Երևանի ժամանակով 15։00-ից սկսած տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը։ 1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճել 16 ակումբներ, որոնք բաժանվել են երկու զամբյուղների։ Առաջին զամբյուղում ընգրկվել են իրենց խբմերում առաջին հորիզոնականը զբաղեցրած ակումբները, իսկ երկրորդ զամբյուղում՝ երկրորդ հորիզոնականը զբաղեցրածները։ Զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը․ Առաջին զամբյուղ – «Բավարիա», […]
Ավելին
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային տուրը։ Ամենադրամատիկ պայքարներից մեկը ստացվեց B խմբում, որտեղ վերջին տուրից առաջ բոլոր 4 ակումբներն էլ պայքարը շարունակելու հնարավորություններ էին պահպանել։ 6-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Բորուսիա Մյունխենգլադբախին»՝ հնարավորություն ստանալով շարունակել պայքարը։ Գլադբախցիների պարտությունից կարող էին օգտվել «Ինտերն» ու «Շախտյորը»։ Կողմերից յուրաքանչյուրին հաղթանակը դուրս կբերեր նվազագույնը […]
Ավելին
Դեկտեմբերի 8-9-ին կայացան Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումները, ինչի արդյունքում պարզ դարձան մրցաշարի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները։ Այսպիսով, փլեյ-օֆֆ փուլ դուրս եկան հետևյալ ակումբները․ «Բավարիա», «Բորուսիա Մյունխենգլադբախ», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ» (բոլորը՝ Գերմանիա), «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Սևիլիա» (բոլորը՝ Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Չելսի» (բոլորը՝ Անգլիա), «Յուվենտուս», «Ատալանտա», «Լացիո» (բոլորն էլ՝ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Շախտյորի» դեմ։ Առաջին խաղակեսի մեծ մասն անցավ «Ինտերի» առավելությամբ, սակայն «հանքափորներն» էլ փորձում էին հետ չմնալ՝ հակագրոհելով։ Առաջին խաղակեսում կարելի է հիշատակել Դոդոյի և Լաուտարո Մարտինեսի հարվածները, սակայն երկու ակումբների դարպասապահներն էլ հիանալի գործեցին այդ դրվագում։ Երկրորդ խաղակեսի սկզբում «ներաձուրիները» մեծացրին […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ։ «Արքայական» ակումբին միայն հաղթանակ էր պետք, որպեսզի պայքարը շարունակի և հենց մեկնարկային րոպեներից «Ռեալի» ֆուտբոլիստները նետվեցին առաջ ու առաջին խաղակեսում երկու գնդակի առավելություն ստացան․ 9-րդ ու 32-րդ րոպեեներին իր հաշվին դուբլ գրանցեց Կարիմ Բենզեման, ով երկու […]
Ավելին
1 5 6 7 8 9 11

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023