«Բորուսիա Մյունխենգլադբախի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Յուվենտուսի» ու «Բորուսիայի» միջև բանակցությունները վերջնական փուլում են։ Քանի որ շվեյցարացի ֆուտբոլիսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնալու է ազատ գործակալ, ու որպեսզի «Բորուսիան» Զաքարիային չկորցնի անվճար, ընդունել է «Յուվենտուսի» առաջարկը, որը պատրաստ է նրա տրանսֆերի դիմաց վճարել 5+2 […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հանովերը» սեփական հարկի տակ մրցեց «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ «Հանովերի» ֆուտբոլիստները մյունխենգլադբախցիների դարպասն ուղարկեցին 3 անպատասխան գնդակ։ Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Մաքսիմիլան Բայերը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սեբաստիաբ Կերկը։ Այսպիսով, «Հանովերը» 3:0 հաշվով հաղթեց «Բորուսիային» […]
Ավելին
Երկշաբաթյա դադարից հետո վերսկսվեց գերմանական Բունդեսլիգան. 18-րդ տուրի մեկնարկային և կենտրոնական խաղում «Բավարիան» «Ալյանց Արենա» մարզադաշտում մրցեց «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ։ Հանդիպումը ակտիվ էին մեկնարկել մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները և արդեն 18-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկու ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Հավելենք, որ լեհ հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 20-րդ գոլը և շարունակում է գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների […]
Ավելին
«Ռոման» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ամրապնդել կիսապաշտանության օղակը։ Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «գայլերի» գլխավոր մարիչ Ժոզե Մոուրինիոն հետաքրքրված է Դանի Սեբալյոսի («Ռեալ Մադրիդ»), Դենիս Զաքարիայի («Բորուսիա Մյունխենգլադբախ») և Մարկուս Պեդերսենի («Ֆեյենորդ») ծառայություններով։ Նշվում է, որ Զաքարիայի տրանսֆերը «Ռոմայի» համար կարժենա 10 մլն եվրո, քանի որ 24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Բորուսիա Մյունխենգլադբախը» սեփական հարկի տակ մրցեց «Բավարիային»։ Առաջ ընկնելով` նշենք, որ մյունխենգլադբախցիները պարզապես քարը քարի վրա չթողեցին «Բավարիային» և վերջինիս ջախջախեցին 5:0 հաշվով։ «Բորուսիայի» կազմից դուբլի հեղինակներ դարձան Բրիլ Էմբոլոն և Ռամի Բենսեբայինին, մեկ գնդակ էլ իր անվան դիմաց գրանցեց Կաուդիո Կոնեն։ Այսպիսով, «Բորուսիա Մյունխենգլադբախը» նվաճեց Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի […]
Ավելին
Մեկնարկեց Բունդեսլիգայի նոր` 2021/22 մրցաշրջանը։ 1-ին տուրի շրջանակում Մյունխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ մրցեց գործող չեմպիոն «Բավարիայի» դեմ։ Հանդիպումը, կարելի է ասել, բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ արդեն 10-րդ րոպեին Ալասան Պլեայի ջանքերով «Բորուսիան» առաջ անցավ հաշվի մեջ։ Բաց թողած գոլից անմիջապես հետո «Բավարիան» սկսեց տիրել հանդիպման նախաձեռնությանը և 43-րդ րոպեին, ի վերջո, հավասարեցրեց հաշիվը. […]
Ավելին
«Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, հնարավոր է, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, 32-ամյա հարձակվողի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Չելսին»։ Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականները» նույնսիկ առաջարկ են պատրաստում լեհ հարձակվողին գնելու համար և պատրաստ են նրա դիմաց վճարել 50 մլն ֆունտ ստերլինգ։ Նշվում է, որ լոնդոնյան ակումբն […]
Ավելին
Գերմանիայի գավաթի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կայացել է 2021/22 խաղարկության վիճակահանությունը, որի շրջանակում Բուդեսլիգայի և Երկրորդ Բունդեսլիգայի ակումբներն իմացան իրենց մրցակիցներին։ Այսպիսով, վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Այնտրախտ Բրաունշվայգ» – «Համբուրգ» «Ինգոլշտադտ»- «Էրցգեբիրգե» «Մեպեն» – «Հերտա» «Ուլմ» – «Նյուրենբերգ» «Բրեմեր» – «Բավարիա» «Վիտորիա Քյոլն» – «Հոֆֆենհայմ» «Բաբելսբերգ» – «Գրոյտեր Ֆյուրտ» «Կայզերսլաութերն» «Բորուսիա Մյունխենգլադբախ» […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է ամառային տրանսֆերային պատուհանի առաջին թոփ տրանսֆերն իրականացնելուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունյական ակումբն անձնական պայմանագիր է համաձայնեցրել «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` Սանչոն ու «Յունայթեդը» պայմանագիր են կնքելու մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Այժմ «կարմիր սատանաները» բանակցում են «Բորուսիայի» ղեկավարների հետ տրանսֆերի վերջնական գինը պարզելու […]
Ավելին
«Բորուսիա Մյունխենգլադբախի» ղեկավարությունը կողմնորոշվել է, թե ով է լինելու ակումբի հաջորդ գլխավոր մարզիչը։ Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, 2021/22 մրցաշրջանի մեկնարկից սկսած՝ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ կդառնա Ադոլֆ Հյութերը, ով ներկա պահին ղեկավարում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 51-ամյա մասնագետը մյունխենգլադբախյան ակումբի կստորագրի 3 տարվա պայմանագիր։ Ավստրիացի մասնագետը ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու է Մարկո […]
Ավելին
1 2 3 4 5 6 11

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023