Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բավարիայի» երիտասրադական թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն և «Բորուսիա Մյոնխենգլադբախի» կազմում կարիերան շարունակելուն: Գերմանական ֆուտբոլի գլխավոր լրագրողներից մեկը՝ Sky Sports Deutschland-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը հայտնում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել մյոնխենգլադբախյան ակումբի հետ: Պլետենբերգը Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ […]
Ավելին
«Բավարիա II»-ի կենտրոնական հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։ Հայազգի հարձակվողի և մյունխենյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, որի երկարաձգման մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ինչպես հայտնում է Bmg.Edits-ը, 19-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել Բունդեսլիգան ներկայացնող «Բորուսիա Մյոնխենգլադբախի» համար։ Աղբյուրը դեռևս այլ մանրամասներ չի հայտնում։ […]
Ավելին
«Բորուսիա Մյոնխենգլադբախի» սպորտային տնօրեն Ռոլանդ Վիրկուսը հայտարարել է, որ ակումբի հարձակվող Մարկուս Թյուրամն ու ձախ պաշտպան Ռամի Բենսեբայինին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանան ակումբից. «Մենք երկու խաղացողների հետ էլ մտքերի բաց փոխանակում ունեցանք և գիտեինք ներկա վիճակի մասին: Ցավալի է, որ նրանք չեն երկարաձգելու իրենց պայմանագիրը, քանի որ երկուսն էլ մեզ շատ […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Ինչպես հայտնում է Metaratings-ը, մի շարք անվանի ակումբների սկաուտներ հետևել են հայազգի ֆուտբոլիստի խաղին։ Խոսքը Բունդեսլիգան ներկայացնող «Ֆրայբուրգի», «Բորուսիա Մյոնխենգլադբախի» և «Բայեր Լևերկուզենի» մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ` Սպերցյանը հայտնվել է նաև «Ինտերի» հետաքրքրությունների շրջանակում, սակայն «ներաձուրիները» 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ուղղությամբ դեռևս որևէ քայլ չեն ձեռնարկել։ […]
Ավելին
«Բորուսիա Մյունխենգլադբախի» դարպասապահ Յան Զոմերը կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց մյունխենյան ակումբը «Բորուսիային» վճարելու է 8 մլն եվրո, որին հետագայում կավելանա ևս 1.5 մլն եվրո։ 34-ամյա դարպասապահը «Բավարիայի» հետ կկնքի 2.5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն ԱԱ-2022-ից հետո դահուկ քշելու ժամանակ կոտրել է ոտքը, ինչի հետևանքով շարքից դուրս է մնացել նվազագույնը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Այդուհանդերձ, ըստ Bayern & Gernany-ն, հղում կատարելով Bild-ին, հայտնում է, որ 36-ամյա դարպասապահի վնասվածքը սպասածից ավելի լուրջ է, և նա չի հասցնի նշված ժամկետում ապաքինվել։ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ մրեց «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման հերոս դարձավ հյուրերի դարպասապահ Յան Զոմերը, ով կատարեց ոչ ավել, ոչ պակաս 19 սեյվ։ Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, Բունդեսլիգայի մեկ հանդիպման ընթացքում կատարած սեյվերի քանակով շվեյցարացի դարպասապահը նոր ռեկորդ է սահմանել։ Զոմերը գերազանցել է «Հերտայի» նախկին դարպասապահ Ալեքսանդր Շվոլովի […]
Ավելին
«Այնտրախտի» և Ավստրիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մարտին Հինտերեգերը 29 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին. «Ես այնքան մեծ շուքով տոնեցի Եվրոպա լիգայում հաղթանակը, քանի որ արդեն գիտեի, որ սա կլինի իմ վերջին մեծ հաղթանակն այս քաղաքի ֆանտաստիկ երկրպագուների հետ, որն իմ երկրորդ տունն է դարձել: Ես բացառապես մեծ երախտատագիտությամբ և ուրախությամբ կհիշեմ այն ժամանակը, որն […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Բորուսիա Դորտմունդ» ու «Բորուսիա Մյունխենգլադբախը»։ Հանդիպման մեծ մասում դորտմունդյան ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` հյուրերի դարպասն ուղարկելով 6 անպատասխան գնդակ։ Հանդիպման հերոս դարձավ «իշամեղուների» ավագ Մարկո Ռոյսը, ով իր անվան դիմաց գրանցեց 2 գոլ և 3 գոլային փոխանցում։ Բացի Ռոյսից, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բորուսիա Մյունխենգլադբախի» կիսապաշտպան Դենիս Զաքարիային։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ «բյանկոներիները» շվեյցարացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Բորուսիային» վճարել են 5 մլն եվրո։ Հավելենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիա Մյունխենգլադբախի» կազմում հանսես էր գալիս 2017 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 146 հանդիպում` […]
Ավելին
1 2 3 4 5 11

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023