Գերմանիանի գավաթ. Սաարբրյուքենը շարունակում է անհավանական հեքիաթը` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥

Գերմանիանի գավաթ. Սաարբրյուքենը շարունակում է անհավանական հեքիաթը` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥

13/03/2024 - 13:23

Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչում Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Սաարբրյուքենը» սեփական մարզադաշտում մրցեց «Բորուսիա Մյոնխենգլադբախի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց, իսկ հանդիպումը թրիլերային ավարտ ունեցավ. «Սաարբրյուքենը» 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց։

Ռյուդիգեր Ցիլի թիմին հաղթանակ պարգևեցին Ամին Նայիֆի ու Կայ Բրյունկերի խփած գոլերը։

Հյուրերի կազմից 8-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբին Հակը, ով բացել էր հաշիվը։

Նշենք, որ «Բորուսիայի» կազմից հանդիպմանը հայտավորված էր նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, ով, սակայն, մնաց պահեստայինների նստարանին։

Հիշեցնենք, որ «Սաարբրյուքենն» ավելի վաղ պայքարից դուրս էր թողել նաև Մյունխենի «Բավարիային» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։

Այսպիսով, «Սաարբրյուքենը» դուրս եկավ Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցելու է Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կայզերսլաութերնի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023