Թրիլլեր Բունդեսլիգայում. Բորուսիա Մյոնխենգլադախը հետ բերեց երեք գնդակի կորուստը` ոչ-ոքի կորզելով Դարմշտադտի դեմ խաղում🎥

Թրիլլեր Բունդեսլիգայում. Բորուսիա Մյոնխենգլադախը հետ բերեց երեք գնդակի կորուստը` ոչ-ոքի կորզելով Դարմշտադտի դեմ խաղում🎥

17/09/2023 - 22:34

Գերմանական Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Բորուսիա Մյոնխենգլադբախը» հյուրընկալվելիս մրցեց «Դարմշտադտի» դեմ։

Հանդիպումը մյոնխենգլադբախյան ակումբի համար անչափ անհաջող ընթացք ստացավ, քանի որ առաջին կեսում բաց թողնեցին երեք գնդակ։

Տանտերերի կազմից աչքի ընկան Մարվին Մեհլեմը, Մատեյ Մագլիցան ու Թիմ Շկարկեն։

Թվում էր` Խերարդո Սեոնանեի թիմը կրկին կձախողի հանդիպումն ու խոշոր հաշվով պարտություն կկրի, սակայն «Բորուսիայի» ֆուտբոլիստներն իրենց մեջ ուժ գտան և հետ բերեցին երեք գնդակի կորուստը` կորզելով ոչ-ոքի։

Ամեն ինչ սկսվեց 49-րդ րոպեից, երբ «Դարմշտադտի» ֆուտբոլիստները մնացին 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց Մատեյ Մագլիցան։

«Բորուսիայի» գոլերը խփեցին Ջորդան Սիբաչոն, Ֆլորիան Նոյհաուսն ու Տոմաշ Չվանչարան։

Այս ոչ-ոքիից հետո Մյոնխենգլադբախը ներկայացնող ակումբը վաստակեց 2 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։

«Դարմշտադտը», 1 միավորով, 17-րդն է։

Հավելենք, որ «Բորուսիայի» կազմից հանդիպմանը հայտավորված էր նաև Հրանտ-Լեոն Ռանոսը, սակայն այդպես էլ դաշտ դուրս չեկավ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023