Գերմանիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Բորուսիա Մյոնխենգլադբախը» հյուրընկալվելիս 7:0 հաշվով ջախջախեց հինգերորդ դիվիզիոնը ներկայացնող «Բերզենբրյուկ» ակումբին։ «Բորուսիայի» կազմում պաշտոնական խաղերում նորամուտը նշեց թիմի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսն, ով 73-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ։ 20-ամյա հարձակվողը 77-րդ րոպեին նախ օգնեց աչքի ընկնել Ռոբին Հակին, ապա 89-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` դնելով հանդիպման վերջակետը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բորուսիա Մյոնխենգլադբախը» շարունակում է պատրաստվել 2023/24 մրցաշրջանին և սեփական հարկի տակ ընկերական հանդիպում է անցկացնում ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Մոնպելյեի» դեմ։ Մյոնխենգլադբախյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցում է նաև թիմի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը, ով 30-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով բացեց հաշիվն` առաջ մղելով «Բորուսիային»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բորուսիա Մյոնխենգլադբախը» շարունակում է պատրաստվել 2023/24 մրցաշրջանին և ընկերական հանդիպում անցկացրեց Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Մյունխեն-1860» ակումբի դեմ` հաղթելով 2:1 հաշվով։ «Բորուսիայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը, ով 5-րդ րոպեին բացեց հաշիվը` նոր ակումբի կազմում խփելով առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բորուսիա Մյոնխենգլադբախը» պատրաստվում է 2023/24 մրցաշրջանին և ընկերական հանդպման շրջանակում մրցեց Գերմանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Վեգբերգ Բեկ» ակումբի դեմ. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Մյոնխենգլադբախյան ակումբի կազմում նորամուտը նշեց նաև թիմի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը` մասնակցելով առաջին խաղակեսին։ Նշենք, որ «Բորուսիայի» միակ գոլը խփեց 19-ամյա պաշտպան Լուկաս Ուլրիխը։ Հավելենք, որ «Բորուսիան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է գերմանական Ռեգիոնալ լիգայում` չորրորդ դիվիզիոնում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ «Բավարիա II»-ի արդեն նախկին հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքը 325 հազար եվրոյից դարձել է 1 մլն եվրո։ 19-ամյա հարձակվողի արժեքն ավելացել է 675 հազար եվրոյով կամ 207,7%-ով։ Նշենք, որ Ռանոսը 11-րդ ֆուտբոլիստն, ով այժմ ունի 1 մլն եվրո և ավելի […]
Ավելին
Հայաստանի հավաքականի և «Բորուսիա Մյոնխենգլադբախի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Bild-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Բավարիայից» հեռանալու պատճառների մասին. «Դեռ ձմռանն էի որոշել, որ չեմ երկարաձգելու պայմանագիրս «Բավարիայի» հետ։ Նման մրցակցության պայմաններում դժվար է առաջընթաց գրանցել։ Որպես երիտասարդ ֆուտբոլիստ` «Բավարիայում» չէի տեսնում զարգացման լավագույն հեռանկարներն, իսկ «Բորուսիայի» առաջարկը եղավ ճիշտ ժամանակին, որը հիանալի ակումբ է` երկրպագուների […]
Ավելին
«Բորուսիա Մյոնխենգլադբախի» հարձակվող Մարկուս Թյուրամն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Ինտեր»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ Ֆրանսիացի հարձակվողը «ներաձուրիների» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ 25-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 6-6,5 մլն եվրո։ Նշվում է, որ Թյուրամի հետ պայմանագիր […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Բունդեսլիգան ներկայացնող «Բորուսիա Մյոնխենգլադբախի» կազմում, որի հետ մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքել: Պայմանագրի ստորագրումից հետո 19-ամյա ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով. «Ես շատ երջանիկ եմ դառնալ այս ակումբի մի մասնիկը: Սա մեծ առաջընթաց է իմ կարիերայում, որին ես կմոտենամ եմ բարձր մոտիվացիայով և […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Բունդեսլիգան ներկայացնող «Բորուսիա Մյոնխենգլադբախի» կազմում. ակումբը պաշտոնապես հաստատել է, որ պայմանագիր է կնքել 19-ամյա ֆուտբոլիստի հետ: Մյոնխենգլադբախյան ակումբի սպորտային տնօրեն Ռոլանդ Վիրկուսը պայմանագրի ստորագրումից հետո խոսել է հայազգի ֆուտբոլիստի մասին. «Հրանտ-Լեոն Ռանոսը շատ հետաքրքիր և տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով կարող է հանդես գալ ինչպես […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բորուսիա Մյոնխենգլադբախի» պաշտոնական կայքն, ակումբը պայմանագիր է կնքել «Բավարիայի» երիտասարդական թիմի և Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի հետ: Կողմերի միջը պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը: 19-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի շարքերը համալրել է անվճար, քանի որ մյունխենյան ակումբի հետ գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որը կողմերը չեն […]
Ավելին
1 2 3 4 11

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023