Ինչպես գիտեք, սեպտեմբերի 27-ից սկսած արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով ռամզական գործողություններ են տեղի ունենում, ինչի պատճառով բազմաթիվ մարդիկ Արցախի տարբեր շրջաններից ժամանել են Երևան։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նախապատրաստվում է Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Վրաստանի և Էստոնիայի հավաքականների դեմ խաղին։ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հավաքականի հերթական մարզմանը ներկա են եղել Արցախից Երևան տեղափոխված և «Ուրարտու» ակումբում հանգրվանած […]
Ավելին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրի շրջանակում «Բանանցը» հյուրընկալել էր «Արցախին»: Խորհրդանշական էր այն, որ «Բանանցը» վերանորոգված և լուսավորությամբ հագեցած ստադիոնում առաջին հանդիպումն էր անցկացնում: Խաղի մեկնարկից առաջ մարզադաշտում իսկական տոն էր. համերգներ, երգ պար և խաղարկություններ: Կարևոր է այն հանգամանքը, որ ստադիոնն ամբողջությամբ լեփ-լեցուն էր: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: «Բանանցը» […]
Ավելին
Այսօր՝ ապրիլի 20-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում, կայացել ընկերական հանդիպում Հայաստանի Մ19 հավաքականի և Հայաստանի Բարձրագույն Խումբը ներկայացնող «Արցախ» թիմի միջև: Հայաստանի Մ19 թիմը հաղթեց 2:0 հաշվով,- հայտնում է ՀՖՖ-ն: Գոլերի հեղինակներ են դարձել Սերգեյ Մկրտչյանը և Գևորգ Տարախչյանը: «Արցախը» բաց էր թողնում առաջնության 30-րդ տուրը:
Ավելին
Վաղը՝ ապրիլի 19-ին մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրը: Վաղը կկայանան 3 հանդիպումներ, իսկ ապրիլի 20-ին մեկ խաղ: Ապրիլի 19 15:00. «Ալաշկերտ» – «Արարատ»16:00. «Արարատ-Արմենիա» – «Լոռի»16:00. «Շիրակ» – «Բանանց» ապրիլի 20 14:00.«Գանձասար-Կապան» – «Փյունիկ»: «Արցախը» տուրի հանդիպումը բաց է թողնում: Տուրի կենտրոնական հանդիպումը «Արարատ-Արմենիա» – «Լոռի» մրցավեճն է: Հատկանշական է նաև «Ալաշկերտ» […]
Ավելին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի շրջանակում կայացել են 2 հանդիպումներ: «Փյունիկը» հյուրընկալել է «Լոռիին». «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում նոմինալ տանտերերը պարտվել են 1:2 հաշվով: Հանդիպման 29-րդ րոպեին Սանդի Ումարուն բացել է հաշիվը: 56-րդ րոպեին Ջոնել Դեսիրեն կրկնապատկել է հաշիվը: 75-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը դիպուկ է իրացրել 11 մետրանոցը՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Տուրի մյուս խաղում […]
Ավելին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալել էր «Արցախին». տանտերերը հաղթեցին նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գոլը 29-րդ րոպեին խփել է Մուհամեդ Կոնատեն: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» հավասարվում է «Ալաշկերտին», որը ներկա դրությամբ 2 հանդիպում պակաս է անցկացրել: Տուրի ևս 2 հանդիպումներ կայանալու են վաղը՝ մարտի 17-ին:
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022