Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս են մնացել մեդալային պայքարից։ Հարությունյանն ու Անդրեասյանը պարտվել են 1/8 եզրափակիչում, իսկ նրանց հաղթած ըմբիշները զիջեցին կիսաեզրափակիչում` հայ ըմբիշներին զրկելով սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։ Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի […]
Ավելին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 4:14 հաշվով պարտվեց 2022թ. աշխարհի չեմպիոն Զելիմխան Աբակարովին (Ալբանիա)։ Դազստանցի ըմբիշի եզրափակիչ դուրս գալու դեպքում 26-ամյա Հարությունյանը հոկտեմբերի 31-ին սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն կստանա, որոնք հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն ըմբիշը որակավորման փուլում 10:0 հաշվով հաղթել է մեքսիկացի Դերեկ Գուանախուատոյին։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։ 26-ամյա Հարությունյանի հաջորդ մրցակիցը կլինի Ալբանիայի ներկայացուցիչ, դաղստանցի Զելիմխան Աբակարովը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կայացել է ազատոճայինների բոլոր քաշային կարգերի վիճակահանությունը։ Հայաստանի ներկայացուցիչներն իմացել են իրենց առաջին մրցակիցներին։ Ազատոճայինները պայքարը կսկսեն հոկտեմբերի 29-ից։ Առաջինը մրցագորգում կլինի Վազգեն Թևանյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml View this post on Instagram A post shared by Olympic Wrestling (@unitedworldwrestling)
Ավելին
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է Եվրոպայի 2026թ. առաջնության համար նախատեսված հայտացուցակները։ Հունահռոմեական ոճ Ազատ ոճ Մրցաշարը կկայանա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ապրիլի 20-26-ը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։ Մեդալային գոտեմարտում Եվրոպայի քառակի չեմպիոնը 7:4 հաշվով հաղթեց մեքսիկացի Ռամոն Բրավո Յանգին։ 25-ամյա Հարությունյանը չորրորդ անգամ է աշխարհի առաջնություններում բրոնզե մեդալ նվաճում։ Նա պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել էր նաև 2021, 2022 և 2023 թվականներին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը տուշեով պարտվեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Չոնսոն Հանին։ Սեպտեմբերի 15-ին Հարությունյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը 14:3 հաշվով ջախջախեց Օլիմպիական գործող փոխչեմպիոն, ամերիկացի Սփենսեր Լիին։ Գոտեմարտն ավարտվեց նախատեսվածից շուտ։ Կիսաեզրափակիչում Հարությունյանի մրցակիցը կլինի հյուսիսկորեացի Չոնսոն Հանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) մեծ դժվարությամբ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը 1/8 եզրափակիչում գերլարված պայքարում 13:8 հաշվով հաղթեց մոնղոլ մրցակցին։ Առաջին քառորդից հետո հայ ըմբիշը պարտվում էր 2:5 հաշվով, սակայն հետագայում կարողացավ 7 միավոր վաստակել` 9:5։ Գոտեմարտի ավարտից վայրկյաններ […]
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) մեկնարկեց գերվստահ հաղթանակով։ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը 1/16 եզրափակիչում 10:0 հաշվով ջախջախեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիսլավ Աբրամովին։ Գոտեմարտն ավարտվեց նախատեսվածից շուտ` տևելով 2 րոպեց մի փոքր ավելի։ 25-ամյա ըմբիշի մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի մոնղոլ Մունուխ Էրդեն Բատխույագը։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
1 2 3 … 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026