«Բորնմութի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Անդոնի Իռաոլան, մեծ հավանականությամբ, աշխատանքի կանցնի «Լիվերպուլում», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են և մոտ են ամբողջական համաձայնության հասնելուն։ Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տվյալներով` մերսիսայդյան գրանդն ու բասկ մասնագետը մինչև 2029թ. հուլիսի 1-ը պայմանագիր են համաձայնեցրել։ The Athletic-ը գրում է, որ «Կարմիրները», բացի 43-ամյա մասնագետից, գլխավոր մարզչի […]
Ավելին
«Լիվերպուլը» Առնե Սլոթին ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը։ Մերսիսայդյան գրանդը 47-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 113 խաղում տարել է 66 հաղթանակ, գրանցել 18 ոչ-ոքի, կրել 29 պարտություն, դարձել Անգլիայի չեմպիոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Լիվերպուլը» ամռանը մարզչական փոփոխություն չի կատարի, հայտնում է The Athletic-ի լրագրող Դավիդ Օրնշտեյնը։ Մերսիսայդյան գրանդը կշարունակի հանդես գալ Առնե Սլոթի գլխավորությամբ։ Ակումբը մտադիր չէ թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին։ «Լիվերպուլն» աջակցում է Սլոթին ու պատրաստ է գումար հատկացնել` նոր համալրումներ կատարելու համար։ «Կարմիրները» 47-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես են գալիս 2024թ. հուլիսից, […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Լիվերպուլը» տնային խաղում 2:0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։ Մերսիսայդյան գրանդի հաղթական գոլերը խփեցին 17-ամյա վինգեր Ռիո Նգումոհան և Մոհամեդ Սալահը։ Արնե Սլոթի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում նախորդ հաղթանակը տարել էր փետրվարի 28-ին` 28-րդ տուրում 5:2 հաշվով առավելության հասնելով «Վեսթ Հեմի» նկակտմամբ։ «Լիվերպուլը» 52 միավորով ամրապդնդցեց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր պարգևող […]
Ավելին
«Լիվերպուլը» ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (0:2) ունեցել է ընդամենը 0,17 xG (խմբ.` սպասվող գոլ), հաստատում է Opta-ն։ Դա մերսիսայդյան գրանդի` ակումբի գլխավոր մարզիչ Արնե Սլոթի օրոք վատագույն ցուցանիշն է։ Հատկանշական է, որ Սլոթի գլխավորությամբ նախորդ վատագույն ցուցանիշն անգլիական ակումբը նույնպես գրանցել էր «Պարի Սեն-Ժերմենի» դեմ խաղում։ 2025թ. մարտի 5-ին Չեմպիոնների լիգայի […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլը» «Ամեքս» ստադիոնում 1:2 հաշվով պարտվեց «Բրայթոնին»։ «Ճայերից» դուբլ գրանցեց Դանի Ուելբեքը, մերսիսայդյան գրանդից աչքի ընկավ Միլոշ Կերկեզը։ Արնե Սլոթի գլխավորած թիմը ներքին առաջնությունում չհաղթեց երրորդ խաղում անընդմեջ։ «Կարմիրները» 29-րդ տուրում պարտվել էին «Վուլվերհեմփթոնին» (1:2), իսկ 30-րդ տուրում ոչ-ոքի էին գրանցել «Տոտենհեմի» (1:1) հետ։ «Լիվերպուլը» 49 միավորով 5-րդն է, իսկ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում 4:0 հաշվով ջախջախեց «Գալաթասարային»։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մերսիսայդյան գրանդը պարտվել էր 0:1 հաշվով։ Պատասխան մրցավեճում Արնե Սլոթի գլխավորած թիմի գոլերը խփեցին Դոմինիկ Սոբոսլայը, Ուգո Էկիտիկեն, Ռայան Գրավենբերխն ու Մոհամեդ Սալահը։ Նշենք, որ պատասխան հանդիպման հաշիվը կարող էր լինել շատ ավելի խոշոր, բայց Թուրքիայի […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։ Արնե Սլոթի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Էնդրյու Ռոբերտսոնը, Մոհամեդ Սալահն ու Կյորտիս Ջոնսը։ Տանտերերից աչքի ընկավ Հվան Հի Չհանը։ Մերսիսայդյան գրանդը ռևանշի հասավ «գայլերից» օրեր առաջ Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում կրած անսպասելի պարտության (1:2) համար։ Այսպիսով, «կարմիրները» դուրս եկան մրցաշարի քառորդ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով դժվարին հաղթանակ կորզեց «Նոթինգհեմ Ֆորեսթից»։ Մերսիսայդյան գրանդի հաղթանակ գոլը 90+7-րդ րոպեին խփեց Ալեքսիս Մաքալիսթերը։ Դարպասի գրավումը հաստատեց միայն VAR համակարգը։ Գոլային դրվագում հյուրերի ավագ Վիրջիլ վան Դեյկի մոտ խաղից դուրս իրավիճակ էր կասկածվում, բայց վճռորոշ եղան միլիմետրերը։ «Ֆորեսթի» պաշտպան Օլա Այնան ոտնաթաթով «փակել» էր խաղից դուրս […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Բրայթոնին»։ Մերսիսայդյան գրանդից մեկական գոլ խփեցին Կյորտիս Ջոնսը, Դոմինիկ Սոբոսլայն ու Մոհամեդ Սալահը։ Արնե Սլոթի գլխավորած թիմը պայքարը կշարունակի 1/8 եզրափակիչում, իսկ «ճայերը» ավարտեցին մրցելույթը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
1 2 3 7

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026