«Լիվերպուլը» որոշում է կայացրել Սլոթի և Ալոնսոյի վերաբերյալ
«Լիվերպուլը» ամռանը մարզչական փոփոխություն չի կատարի, հայտնում է The Athletic-ի լրագրող Դավիդ Օրնշտեյնը։
Մերսիսայդյան գրանդը կշարունակի հանդես գալ Առնե Սլոթի գլխավորությամբ։ Ակումբը մտադիր չէ թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին։
«Լիվերպուլն» աջակցում է Սլոթին ու պատրաստ է գումար հատկացնել` նոր համալրումներ կատարելու համար։
«Կարմիրները» 47-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես են գալիս 2024թ. հուլիսից, 111 խաղում տարել են 66 հաղթանակ, գրանցել 17 հաղթանակ, կրել 28 պարտություն, դարձել Անգլիայի չեմպիոն։
Ալոնսոն «Ռեալից» հեռանալուց հետո` 2026թ. հունվարից գործազուրկ է։ Նախկին կիսապաշտպանը 2004-09թթ. խաղացել է «Լիվերպուլում», մասնակցել 210 հանդիպման, գրանցել 18 գոլ ու 20 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արնե Սլոտ, Դավիդ Օրնշտայն, Լիվերպուլ, Խաբի Ալոնսո, Ռեալ Մադրիդ